Չորս հայ կին ադրբեջանական գերության մեջ է 

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 23, 2020

Չորս հայ կին ադրբեջանական գերության մեջ է.

Ադրբեջանական գերության մեջ գտնվող պաշտոնապես հաստատված առնվազն չորս հայ կին կա: Այս մասին դեկտեմբերի 23-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: «Գերության մեջ գտնվող առնվազն չորս կին կա Ադրբեջանի կողմից հաստատված: Կարծեմ` չորսից ավելին արդեն վերադարձվել են»,- ասաց Բեգլարյանը: Արտակ Բեգլարյանը հավելեց, որ պաշտոնապես հաստատված գերիների մեծ մասն արդեն իսկ վերադարձվել են, իսկ քաղաքացիական անձինք ամբողջությամբ են վերադարձվել: «Կան մի քանի ռազմագերիներ, որոնք պաշտոնական ցանկում են եղել, բայց դեռ չեն վերադարձվել: Կան անհետ կորածներ, որոնք կամ սպանվել են, կամ գերության մեջ են կամ թաքստոցում են: Առկա են տվյալներ ու ապացույցներ, որ գերության մեջ սպանվել են գերիներ, այդ թվում` քաղաքացիական անձինք»,- նշեց Արցախի ՄԻՊ

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024