Դատավորից՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ. աղմկահարույց նշանակումը կլինի՞

Արթուր Հայրապետյան Մարտ 26, 2021

Դատավորից՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ. աղմկահարույց նշանակումը կլինի՞

 

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարաի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի լիազորություները երեկ դադարեցվել են։

Մեզ հայտնի է դարձել, որ Սիմոնյանը տեղափոխվում է այլ պաշտոնի, նա նշանակվելու է ԱԱԾ տնօրենի տեղակալ։

Նա դատավոր էր նշանակվել 2020թ հունիսին։

Նկատենք, որ դեռեւս շաբաթներ առաջ տելեգրամյան ալիքներից մեկը գրել էր այս հնարավոր նշանակման մասին՝ նշելով, որ Սիմոնյանի համար միջնորդել է «Իմ քայլ»-ի պատգամավոր Հակոբ Սիմիդյանը:

Դեռեւս այդ ժամանակ իրավապաշտպան Մարինա Պողոսյանը ArmDaily.am-ին հայտնել էր, որ «եթե նման բան լինի՝ Բաղրամյանում խփված պալատկեքը տանելու է ԱԱԾ-ի դիմաց ու ամբողջ ժողովրդին հանելու է սրանց դեմ»։

«Այսպես ապականել ԱԱԾ-ն՝ անթույլատրելի է։ Անդրանաիկ Սիմոնյանին անձամբ եմ ճանաչում, իր դեմ 5 կարգապահական վարույթ է հարուցվել։ Առհասարակ, ամբողջ Լոռու մարզում թնդում է, որ Անդրանիկ Սիմոնյանը աշխատավարձ ստանալով՝ գործի չի գնում ու բոլորին հայտարարում է, որ КГБ է գնում։ Բայց դա ավելի անհավանական էր, քան Մակունցին դեսպան նշանակելը։ Ես կարծում եմ, որ այդ նշանակումից առաջ՝ նախ պետք է ճշտել Սիմոնյանի ներգրավվածությունը տարբեր տեսակի կոռուպցիոն գործերի մեջ, թե այս 6 ամսվա ընթացքում ինքը ինչ քրեական հեղինակությունների խափանման միջոցներ է փոխել և այլն»,-ասել էր Պողոսյանը։

© Armdaily.am

Կիսվել