Դասալիքների կույտ' պատերազմող երկրի կառավարման առաջին օղակում

Արթուր Հայրապետյան Մարտ 24, 2021

Հանրության մեջ սեւ-սպիտակ սահմանն էնպես չգծեցիք, որ երրորդ ուժ ձեւավորվեր։ Արհեստականորեն ամեն ինչ բաժանեցիք երկու բեւեռի ու հիմա թաքուն-ափաշքարա ինքներդ ձեզ ծափ եք տալիս, որովհետեւ էսքանից հետո դեռ ձեզպեսներին հավատացող ու վստահող կա, այ զրոյական կետից սկսած ու ամեն ինչ գետնին հավասարեցրած ստախոս' քո անկարծիք, անդեմ, լղլղոր թայֆայով, որոնցից շատերին ընդամենը մի քնձռոտ պաշտոնով առել ես ու մատերիդ վրա հարմա՜ր խաղացնում ես։ Քաջ Նազարի պես բաղնիքիդ ու ունիտազիդ լույսերի մասին հայ-հայ էր կարճամետրաժ ֆիլմ էիր նկարում, բայց հայրենիքի վաճառքի պայմանագիրը ծակը մտած մկան պես ստորագրեցիր. ձեր ժողովրդավարությունն էլ ձեզ պես' սին ու փուչ։ Հեծանիվով ու մետրոյով գործի գնացողներն արդեն հազար ոստիկանով են ման գալիս, որովհետեւ չէիք տեսել պատից կախ, հանկարծ ճակատներիցդ կախ տեսաք ու դուք ձեզ վրա զարմացած մնացիք։ Դասալիքների կույտ' պատերազմող երկրի կառավարման առաջին օղակում։ Ում ասես, կծիծաղեն... Եւ ծիծաղում էլ են... Ափսոս, մենք էլ չենք կարողանում լիաթոք ծիծաղել. գարունն էլ չի փրկում...

ԱՐՄԻՆԵ ԲՈՅԱՋՅԱՆ 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024