Դավիթ Բեկ գյուղի բնակչությունը 1831-1931թթ և խորհրդային տարիներին.

Արթուր Հայրապետյան Փետրվար 21, 2021

Դավիթ Բեկ գյուղի բնակչությունը 1831-1931թթ և խորհրդային տարիներին.

Կապանի շրջան  Դավիթ Բեկը Սյունիքի մարզի Կապանի շրջանի գյուղերից է, մաս է կազմում խոշորացված Կապան համայնքի: Նախքան 2020թ 44-օրյա պատերազմը, Դավիթ Բեկը սահմանակից էր Արցախի Քաշաթաղի շրջանի Որոտան՝ Ղուբաթլու քաղաքին: 2020թ նոյեմբերի 10-ի Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հայտարարությունից և հայկական բանակի նահանջից հետո Դավիթ Բեկը դարձել է սահմանակից Ադրբեջանի Ղուբաթլուի շրջանին: Դավիթ Բեկը գտնվում է ծովի մակերևույթից մոտ 1.100 մետր բարձրության, Կապան քաղաքից 25 հեռավորության վրա: Նախկինում կրել է Զեյվա անունը: Զեյվայից Դավիթ Բեկ է վերանվանվել 1949 թվականի հունիսի 29-ին: Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքում դրված տեղեկատվության համաձայն՝ Զեյվան հիմնադրվել է 18-րդ դարում՝ Դավիթ Բեկ զորավարի ցուցումով՝ Արցախից տեղափոխված մի քանի ընտանիքների կողմից: 19-րդ դարում այստեղ են տեղափոխվել շրջակա Տախ, Ենկիճա, Փակահան, Ակն, Խաթուն, Բաղ գյուղերի բնակիչները։ ՀՀ չորրորդ վարչապետ Սիմոն Վրացյանը գրում է, որ Զեյվայում է ծնվել հանրապետության հիմնադիրներից Արամ Մանուկյանը:

Դավիթ Բեկի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը. 1831 թվական – 81 հոգի, բոլորը՝ հայ, 1873 թվական – 427 հոգի, բոլորը՝ հայ, 1886 թվական – 592 հոգի, բոլորը՝ հայ, 1897 թվական – 671 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 664-ը՝ հայ, 7-ը՝ իսլամ, 1904 թվական – 757 հոգի, բոլորը՝ հայ, 1914 թվական – 758 հոգի, բոլորը՝ հայ, 1919 թվական – 1268 հոգի, բոլորը՝ հայ, 1922 թվական – 714 հոգի, բոլորը՝ հայ, 1926 թվական – 761 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 758-ը՝ հայ, 3-ը՝ քյուրդ, 1931 թվական – 913 հոգի, բոլորը՝ հայ: Զավեն Կորկոտյանի ցուցակում Զեյվա գյուղի հետ նշվում է նաև Զեյվա գյուղակ բնակավայրը և մարդահամարի տվյալներ երկու տարիների համար. 1926 թվական – 14 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ թուրք, 1931 թվական – 49 հոգի, բոլորը՝ թուրքական խումբ: Խորհրդային մարդահամարի տվյալներով Հալիձորն ունեցել է. 1939 թվական – 859 հոգի, 1959 թվական – 815 հոգի, 1970 թվական – 931 հոգի, 1979 թվական – 800 հոգի: Այսօր, համաձայն Սյունիքի մարզպետարանի տվյալների, Դավիթ Թեկն ունի 747 բնակչություն: 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024