Դժվար, անասելի դժվար է վերհիշել այդ ամենը

Արթուր Հայրապետյան Ապրիլ 23, 2021

․․․Դժվար, անասելի դժվար է վերհիշել այդ ամենը, անասելի դժվար է թերթել մարդկային այդ մեծ ողբերգության փաստաթղթերը, կարդալ ականատեսների հուշերը: Մղձավանջները սկսում են օրերով հետապնդել քեզ, քունն օրերով լքում է աչքերդ, արյանդ մեջ արթնանում ու մորմոքում է հին ցավը:

Այո, դժվար, անասելի դժվար է վերհիշել այդ ամենը, բայց վերհիշել պետք է, վերհիշել հանուն այսօրվա, վաղվա...

Մարդկային հիշողությունը մեծագույն բարիք է, մեծագույն ուժ, նա է մարդկային քաղաքակրթության գործն ու փորձը փոխանցում սերնդե-սերունդ, նա է տարբերակում պատմության մոխիրն ու կրակը: Իր ծալքերում պահելով անցյալի դաժան դասերը, նա դիմադարձ է լինում չարին ու բռնությանը, կանխում արհավիրքները, փակում ողբերգության դռները:..

 

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

 

(Սիլվա Յուզբաշյանի Ֆբ էջից)

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024