Դու անազնիվ ես նաև ներողություն խնդրելիս

Արթուր Հայրապետյան Մարտ 02, 2021

Ժողովրդական խոսքն ասում է՝ երբ քեզ խաբում են առաջին անգամ՝ խաբողն է սրիկա, երբ խաբում են երկրորդ անգամ՝ դու ես հիմար։ Էս մարդուն ոչ թե խաբում են (սխալ են զեկուցում), այլ եկած օրվանից մատերի վրա ֆռռացնում են։ Ընդ որում՝ բոլոր ոլորտներում (տնտեսության վիճակի մասին՝ ինչպես ինքն էր ասում, էկոլոգիական հարցերի վերաբերյալ՝ դա էլ ես եմ ասում) ու էդպես շարունակ։

«Սխալ զեկուցելու» արդյունքում դու անում ես ախմախ հետևություններ ու խաղում մարդկանց արժանապատվության, մասնագիտական հեղինակության հետ։ Ու եթե իսկանդերի դեպքում քթիդ ուտում ես ու մտքերդ վերաշարադրում, ապա շատ այլ դեպքերում սխալն ընդունելը մնում է միայն քո չունեցած բարոյականության ու պարկեշտության վրա։ Դու անազնիվ ես նաև ներողություն խնդրելիս, քանի որ դրա հիմքում ընկած է զղջումը, ապաշխարանքը, ափսոսանքն ու սխալը շտկելու անկեղծ մղումը, մինչդեռ քո դեպքում դա քաղաքական հաշվարկն է՝ պարզունակ, սնամեջ ու արդեն հարյուր անգամ խաղարկված։

Արթուր Գրիգորյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024