Դուք վստահություն չունեք ժողովրդի մոտ, ձեր մեղքը որոշ ուժերի վրա մի բարդեք

Արթուր Հայրապետյան Ապրիլ 15, 2021

«Որոշ ուժեր փորձում են խաթարել կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացի հանդեպ հանրային վստահությունը»,-ԱԺ նիստում ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2020թ․-ի ընթացքի մասին զեկույցի ներկայացման ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

 

Տեսնես, եթե նախորդներն ու առողջապահության նախարարուհու ասած` որոշ ուժերը չլինեին, ինչ պետք է անեին ներկայիս իշխանությունը։ Այն դեպքում, որ չկա մի ոլորտ, որ բավարար արդյունք գրաված լինի այս երեք տարում։ Եղածն էլ հնարավորինս ոչնչացրել են։ 

Հիմա առողջապահության նախարարհին է ասում, թե որոշ ուժեր խաթարում են կորոնավիուսի պատվաստման գործընթացը։

Իսկ տիկին նախարարուհի, դուք ինչքանո՞վ վստահություն ունեք ժողովրդի մոտ, որ ձեր խաթեր պետք է մարդիկ հավատան ձեր բերած պատվաստանյութի զորությանը, այն դեպքում, որ մի շարք երկրներ հրաժարվել են ձեր Astra Zeneka -ից.. իշխանության անտերուդուս վիճակը` բոլոր ոլորտները ձախողած, ձեր աննախադեպ գելխեղդի հետ, բավական է ձեր մեղքի չափաբաժինը բարդեք որոշ ուժերի, կամ ձեր ասած` նախորդների վրա։ Դուք այնպես աշխատեք ու արդյունք ցուցաբերեք, որ մարդիկ տեսնեն ու գնահատեն ձեր աշխատանքը։

Այնպես որ դուք իշխանություններդ վստահություն չունեք ժողովրդի մոտ, մեղքը մի բարդեք որոշ ուժերի վրա։ Մեղքը ձեր ներսում փնտրեք։ 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024