Ձեզ ո՞վ էր ասում խորհրդարան գայիք

Արթուր Հայրապետյան Ապրիլ 13, 2021

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ «Ազատության» այն հարցին, թե արդյոք չե՞ն ընդունում ժամանակին քաղհասարակության քննադատությունը՝ Խունդկարյանին, Վաղարշյանին, Շաթիրյանին ՍԴ անդամներ ընտրելու համար, ասել է. «Ոչ, ում էլ ընտրեինք, քննադատելու էին, քաղհասարակությունը չաներ այդ քննադատությունը, մի կուսակցություն էր անելու, հետո մի կուսակցություն չէր անելու, մեկ այլ կուսակցություն էր անելու»:

«ՉԻ». Երկաթյա տրամաբանություն է: Հարց է առաջանում. այդ դեպքում ինչի՞ էիք ընդհանրապես փոխում ՍԴ անդամներին, մեկ է, ում էլ բերեիք, քննադատելու էին: 

Կամ ինչի՞ էիք «Մարտի 1»-ի դատավարություն ձեռնարկում, չգիտեի՞ք, որ դրա համար քննադատելու են: 

 

Եվ ընդհանրապես. ինչի՞ խորհրդարան եկաք և կառավարություն ձևավորեցիք, մեկ է, ձեզ քննադատելու էին: 

Մենք էլ ասում ենք, այս ինչո՞ւ են իշխանությունները կադրային քաղաքականության հարցում այսքան անճար. դու մի ասիլ, իրենց համար մեկ է, թե ում պաշտոնի նշանակեն, մեկ է, քննադատելու են:

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024