Ձեզ թվում է Նիկոլը իր թիմով չի՞ անցնելու. Ուրեմն եթե նման բան եք մտածում, ուրեմն մի «աննախադեպ» ռոմանԾիկ էլ դուք եք

Արթուր Հայրապետյան Մարտ 19, 2021

Բաղրամյանը շարունակում եք փակ պահել, որ ի՞նչ։ Նիկոլի անվտանգությունն ե՞ք պահում։

«Ասենք թե» «համապատասխան» փակ պահեցիք, ի՞նչ է լինելու։ «Համապատասխան» հանդիպումներ ունեցաք ու պայմանավորվածություն ձեռք բերեցիք, ու դուք լավ գիտեք ձեզ ինչ են խոստացել, ու ինչ է լինելու հետո։ Մարդիկ ձեր ձեռքը կրակն ընկած գլուխներն առնեն ու չեզոքանա՞ն, դուք էլ ինչպես որ եղել է` կա, այնպես էլ շարունակե՞ք ու ընտրությունների անվան տակ անցնեք ու վե՞րջ։

Ձեզ թվում է Նիկոլը իր թիմով չի՞ անցնելու։ Ուրեմն եթե նման բան եք մտածում, ուրեմն մի «աննախադեպ» ռոմանԾիկ էլ դուք եք։ Կրկին ազգակործան պատուհասը իր աննախադեպերով ընտրությունները կեղծելով կանցնի, էն` «ասենք թե» «համապատասխանն» էլ իր ղազագրերով, հիմա թե լուսավորի հետ ի՞նչ կանեն, դա էլ նրանց ներքին պայմանավորվածության համաձայն։ Ու խորհրդարանական ընտրությունները, ինչպես որ ազգակործան պատուհասը երեք տարվա մեջ ստերով կերակրեց բոլորին, արդեն ոտքը պնդած ինչ կուզի կանի, շարունակաբար ստելով ու կեղծելով էլ կմնա։ Չնայած ինչ ուզել արել է, ու ձեռքը բռնող չի եղել։

Ամենահետամնաց երկրներում անգամ նման բան չես տեսնի, որ կապիտուլացիա ստորագրած, մի ամբողջ սերնդի վարի տված, դեռ գերիների հարց չլուծած, անհետ կորածներին չգտած, ոչ մի պետական համակարգ չաշխատող, մարդկանց տնավեր դարձրած, երկիրը վտանգի մեջ պահած երկրի ղեկավարի դուդուկի տակ թռվռան մարդիկ։

Ամեն մարդ իր դարդին։ Մեկը` իր կապիտալը պահելու, մյուսը` բիզնեսը, էն մեկը` աթոռն ու այդպես իրար պասերով-պահելով կվերջանա մեր երկիրը, տեղից էլ փշրանքներ են մնացել։

Շարունակեմ։ Ընտրվելուց հետո կհայտարարի սահմանադրական փոփոխությունների ենք գնում։ Սահմանադրությունը կփոխի ու կվերադառնանք նախագահական կառավարման ռեժիմին ու Նիկոլը կդառնա ձեր մշտամնա նախագահը, ու ջան-ուրախություն։

ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024