Եղցահողի ոդիսականը

Աննա Անտոնյան Մարտ 14, 2021

Շուշիի շրջանից երեք գյուղ է մնացել Արցախի կազմի մեջ  Հին Շեն, Մեծ Շեն և Եղցաձոր ։ Եղցաձորում 30 ընտանիք է ապրում, հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է։ Գյուղացիներն ասում են ,որ բոլոր պատերազմներում ամենաապահով գյուղն է եղել ։ Գյուղացիները դրսից եկած ամեն մարդու որպես հյուր չեն դիտարկում, այլ իրենց հարազատ ու բարեկամ։

92 ամյա Ազիզգյուլ տատը երեք պատերազմ է հաղթահարել, 1992 թվականին գյուղի պաշտպանության ժամանակ կորցրել որդիներից Սպարտակին։ Այսօր թոռը ,ով կրում է հորեղբոր անունը գյուղը լքելու մասին ամենաթեթև զրույցին անգամ սրերով է ընդունում ։ Ազիզգյուլ տատը գյուղում է տեսնում կյանքի հավերժության գրավականը:

 


Կիսվել