«Էլ չեմ կարողանում այստեղ մնալ, ես ետ եմ գնում մի բուռ մնացած տանս տեր կանգնեմ»

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 04, 2020

«Էլ չեմ կարողանում այստեղ մնալ, ես ետ եմ գնում մի բուռ մնացած տանս տեր կանգնեմ». Ասկերանի շրջանի Սզնեգ գյուղի բնակիչ Մանասյան Կամոյի վերջին խոսքերն են հարազատներին: Պատերազմի օրերին Կամո պապիկը ընտանիքի հետ տեղափոխվել է Արտաշատ, որից հետո բարեկամները նրանց հյուրընկալել են Էջմիածնում: Չնայած այն բանին, որ շատ լավ են բոլորը վերաբերվել պապիկին ու ընտանիքին Կամո Մանասյանը չի կարողացել համակերպվել այդ կարգավիճակի հետ ու որոշել է կրկին մեկնել իր հայրենի գյուղը, ու հարկ եղած դեպքում՝ կռվել ու պաշտպանել գյուղը: «Չկարողացանք պապիկին համոզել, որ չգնա: Հայրենասեր, ազնիվ մարդ է: Հոկտեմբերի 25-ի ն գնաց, իսկ նոյեմբերի 1-ին ադեն լուր չունեցանք նրանից: Հակասական ինֆորմացիա կար. իմացել էինք, որ գերի է ընկել, բայց վստահ չէինք: Թշնամու տարածած տեսանյութերից մեկում այսօր ճանաչեցինք Կամո պապիկին: Մարդը թշնամու տանջանքներին է ենթարկվում»,- ArmDay.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գերեվարված պապիկի հարազատներից մեկը: Տեսանյութում երևում է, որ Կամո պապիկն, իսկապես, համարձակ ու հայրենասեր մարդ է: Չնայած տանջանքներին, անընդհատ կրկնում է, որ ոչինչ չունի ասելու իրենց, եթե ուզում են՝ թող կրակեն: Կամո Մանասյանի ընտանիքը դիմել է Կարմիր Խաչին, բայց դեռ արդյունք չկա: Թշնամու ձեռագիրը ծանոթ է մեզ: Մինչև վերջին կաթիլը ստորացնում ու տանջում են հայ գերիներին, մի բան էլ՝ տեսանկարահանում, տեղադրում համացանցում: Գերիներից ամեն մեկի համար անկախ հարազատ լինելու հանգամանքից, ցավում ենք բոլորս: Բոլորիս համար 1 խնդիրը այս պահին գերիներին վերադարձնելու հարցն է, սակայն ներկայիս իշխանությանը, մասնավորապես Նիկոլ Փաշինանին, կարծես թե դա այնքան էլ չի հուզում և տպավորություն է, որ այդ հարցով չի էլ զբաղվելու:

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024