Ընտանիքից երկու և ավելի զոհ ունենք. նույն ընտանիքից երկու եղբայր զորակոչվել են բանակ ու զոհվել. հայր ու որդի են զոհվել. հավերժ մարել է այդ ընտանիքների ճրագը

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 09, 2020

Խելագարվելու է... արդեն որերորդ անգամ կարդում եմ, որ մի ընտանիքից երկու և ավելի զոհ ունենք... նույն ընտանիքից երկու եղբայր զորակոչվել են բանակ ու զոհվել... հայր ու որդի են զոհվել... հավերժ մարել է այդ ընտանիքների ճրագը...

Հ.Գ. Այս հերոսներին ոչ վարչապետի աթոռն էր պետք և ոչ էլ իշխանություն, թե ով կլիներ այդ աթոռին նստած նրանց համար հազարերորդական նշանակություն ուներ, նրանք պաշտպանում էին Հայրենիքը... Իսկ ժամանակը, ցավոք, ցույց տվեց, որ շատերի համար Հայերնիքի պաշտպանությունն ու Արցախը բացառապես իշխանությունն է կամ իշխանություն ունենալը... իսկ ամենացավալին այն է, որ զավակներ ու ամուսիններ կորցրած այդ ընտանիքների կողքին լինելու փոխարեն մենք "բարիկադներ" ենք կառուցել և "սպանում ենք" իրար... Ու դա այն պարագայում, երբ հազարավոր զինվորներ և կամավորներ դեռ համարվում են անհայտ կորածներ, էական և աղաղակող խախտումներով են սահմանագծվում մեր Հայրենիքի սահմանները... Մինչև սթափվենք, ուշ է լինելու, շատ ուշ... և վերջում հանկարծ չստացվի, որ այդ հերոսները զոհաբերվեցին հանուն "քաղաքականության կամ քաղաքական շահերի"... իսկ սա չի ներվի ոչ մեկին...

Արմեն Դանիելյան 

Կիսվել