Երանի չտեսնեի Ձե՛ր շիրիմների առջեւ ծնկած` Ձե՛ր հեծկլտացող փոքրիկներին, Ձե՛ր գերեզմաններին պառկած` Ձե՛ր ողբացող ծնողիներին.

Արթուր Հայրապետյան Ապրիլ 06, 2021

Երանի չտեսնեի Ձե՛ր շիրիմների առջեւ ծնկած` Ձե՛ր հեծկլտացող փոքրիկներին, Ձե՛ր գերեզմաններին պառկած` Ձե՛ր ողբացող ծնողիներին..

Ձե՛ր զինակից ընկերներին, որոնք իրենց չեն ներում, որ իրենք ապրում են, իսկ դուք.. ու ինչքան փոքրիկ պիտի ծնվեր, որ չծնվեց..

ու կան տղերք, որոնք դեռ գերազման չունեն։ Գերեզմանի կարոտ թողեցին.. ու օրեցօր ցավի՛ն` ցավ։

Սփոփանքի բառեր չկան։

Ու այս ցավագար իրականության մեջ ինչպես նահատակվեցին տղերքը «հանուն ոչնչի»։ Իսկ իրականում հանուն ոչնչի ապրողները շարունակում են իրենցից գոհ քարշ գալ երկրի վրա, դրա համար էլ երկիրն ու երկինքը մեզ չեն ներում։ Երկինքն էլ անելու բան չունի, որովհետեւ միավորել, հարստացել է` Ձեզնո՛վ, ու թողել մեզ երկրի վրա գլխիկոր, տանջահար ու ամոթով։

Կներեք մե՛զ` ապրողներիս տղերք..

Ու այս ողբերգության մեջ շարունակվում է քաղաքական ֆարսը.. որի համար ավելի շատ դոշ ծեծող կա, քան Հայրենիքի համար դոշ տվող։

ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 

Կիսվել