Երբ աշխարհը նշում էր կանանց իրավունքների պաշտպանության օրը, իսկ մենք ունենք կին գերիներ. ոչ մի ՀԿ անգամ չանդրադարձավ Մարալին. Երեւի Մարալի դեպքը փողաբեր չէր

Արթուր Հայրապետյան Մարտ 09, 2021

Երբ աշխարհը նշում էր կանանց իրավունքների պաշտպանության օրը, իսկ մենք ունենք կին գերիներ.. ոչ մի ՀԿ անգամ չանդրադարձավ Մարալին։ Երեւի Մարալի դեպքը փողաբեր չէր։ Չէի ուզենա շատերիդ նեղացնել, բայց բոլորս ենք անտարբեր.. մեղավոր։

Ես չեմ էլ ուզում անդրադառնալ այս իշխանություններին, որոնց գլուխը անամոթաբար շնորհավորեց կանանց, հետն էլ ակնածանքով կրկին ու կրկին խոնարհվեց ու սիրեց ձեզ.. (մնաք ոչ բարովի կողմից սիրված) իսկ ազգակործան պատուհասն ու նրա մանրապճեղները առանց խղճի շարունակեցին, շարունակում են մեծաբերան դուրս տալ.. փոխարենը մի բան անեին, որ գոնե կնոջը վերադարձնեին։ Չգիտեմ, թե ոնց ենք կարողանում հանգստի գլուխներս բարձին դնել..

Ձեւ ենք տալիս, որ ապրում ենք ու ասում` կնոջ իրավունքի օր, ֆլան-ֆստան, այն դեպքում, որ մենք ունենք գերեվարված կին, որի համար ոչինչ չենք կարողանում անել։

Մարալ ջան, ներիր մեզ.. Աստված օգնական։

ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024