Երբ բոլոր ժամանակների անթասիբ, նամարդ, մուկ հեծնողները, պահմտոցի խաղալու փոխարեն վաղվա մասին չմտածեցին, փոխարենը հնարավոր բոլոր միջոցներով մեր երկիրն ու պետականությունը դրեցին խաղասեղանի վրա

Արթուր Հայրապետյան Հունվար 27, 2021

Շատերը վշտանալու պահին թատրոն են համարում այն, ինչը ըստ էության մայմունություն է կոչվում. շատերն էլ ստվերում են մնացել, մինչդեռ նրանք չեն դադարում կապիկություն անել, որ նկատվեն. Հայնեն ասում էր՝ մարդկային գլուխը ամենահին բեմն է: Այնտեղ ներկայացումներ են խաղացել առաջին թատրոնի բացումից շատ վաղ:

Երբ բոլոր ժամանակների անթասիբ, նամարդ, մուկ հեծնողները, պահմտոցի խաղալու փոխարեն վաղվա մասին չմտածեցին, փոխարենը հնարավոր բոլոր միջոցներով մեր երկիրն ու պետականությունը դրեցին խաղասեղանի վրա, ու հայրենիք վաճառեցին։ Հետո, թե այլ հնարք չկար, որովհետեւ երկրի թիվ մեկ մարդու բերանից միայն հնչեցին այն, ինչ թշանամու շուրթերից դուրս պրծավ։ Ու հիմա ազգովի ընկել ու փորձում ենք ապացուցել, որ մեզնից գողացածը, ու թշնամուն վաճառածը` մերն է։ Շախմատի տախտակը դրել եք զոհասեղանին՝ վրա եք տալիս: Թշնամին կրկին, օր օրի զինվում է, ամրապնդում սահմանները, իսկ մենք հազիվ մուկ եք գտել՝ տշում աթոռի համար: Փչացնողն էլ անխնա փչացնում է, փչացողը սիրով փչանում: Գետերը վարարեն, բիրիքով լցվեք գետը քշի տանի, վերանաք աշխարհի երեսից, երբ մի ամբողջ ազգի ուղեղը լվացքին, ու թողեցին բոբիկ, ու շատերին դուր եկավ։ Որովհետեւ ոչ խելք ունեն, ոչ էլ մեղք: Ով հասցրել տվել է գլխին։ Գլուխն էլ տմբտմբացրել ու համաձայնել է ինչ տվել են։ Մենք մեր շահի համար դիվանագիտության մեջ կռիվ չենք տալիս, ոչ պահանջողի կողմն ենք, ոչ էլ կարող ենք բան պահանջել, քանի դեռ այս ստահակ իշխանությունը իր լնգուլվազով մարդկային ճակատագրեր է խորտակում։ Սթափվել է պետք։ Չկորցնելու համար մեր պետականությունը։

ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024