Երբ նրանք աշ­խար­հի ա­ռաջ ցույց տվե­ցին ի­րենց մար­դաս­պա­նի դա­նա­կը, պարզ­վեց , որ շատ ա­վե­լի թույլ են, քան մենք կա­րող ենք երբևի­ցե լի­նել. Ա­սել է թե՝ բա­րո­յա­պես նրանք ըն­կած ժո­ղո­վուրդ են։ Թո՜ղ ի­մա­նան, որ մենք ան­հա­մե­մատ ու­ժեղ ենք, ո­րով­հետ

Արթուր Հայրապետյան Հունվար 10, 2021

«Չհո­խոր­տան ադր­բե­ջան­ցի­նե­րը, ի­րենք շատ են, ի­րենց բա­րե­կամ­նե­րը շատ են, զեն­քը շատ է։ Այս դեպ­քում ու­ժը զեն­քը չէ, ու­ժը քա­նա­կը չէ, ու­ժը հարս­տու­թյու­նը չէ, նավ­թը չէ, ծո­վը չէ։ Երբ նրանք աշ­խար­հի ա­ռաջ ցույց տվե­ցին ի­րենց մար­դաս­պա­նի դա­նա­կը, պարզ­վեց , որ շատ ա­վե­լի թույլ են, քան մենք կա­րող ենք երբևի­ցե լի­նել։ Ա­սել է թե՝ բա­րո­յա­պես նրանք ըն­կած ժո­ղո­վուրդ են։ Թո՜ղ ի­մա­նան, որ մենք ան­հա­մե­մատ ու­ժեղ ենք, ո­րով­հետև մեր տունն ենք պաշտ­պա­նե­լու, իսկ պաշտ­պա­նու­թյու­նը կռ­վի մե­ծա­գույն ձևն է… Ի­զուր են կար­ծում, թե երբևի­ցե այլ մե­թոդ­նե­րով հաղ­թել կլի­նի հայ ժո­ղովր­դին…»։ «Մենք, –մտո­րում է բա­նաս­տեղ­ծը, -չենք կա­րո­ղա­նում աշ­խար­հին հաս­կաց­նել, որ էդ եր­կու մշա­կույթ­նե­րի կռիվն է, դրանք կրող ժո­ղո­վուրդ­ներն են դեմ-դի­մաց կանգ­նած՝ մե­կը սպա­նե­լու մո­լուց­քով, մյու­սը՝ ապ­րե­լու ի­րա­վուն­քով… Ղա­րա­բա­ղը էս շարժ­ման զան­գը չէ, զան­գի լեզ­վակն էլ չէ, պա­րանն է լեզ­վա­կի։ Ղա­րա­բա­ղը ա­ռիթ էր Ադր­բե­ջա­նի իս­լա­մա­կան մեծ շարժ­ման հա­մար։ Ու­զում է մեծ Ադր­բե­ջան ստեղ­ծի, միաց­նի հա­րա­վա­յին Ադր­բե­ջա­նը, Հյու­սի­սա­յին Ի­րա­նը, որ­տեղ 10 մլն ադր­բե­ջան­ցի կա։ Կող­քին էլ Թուր­քիան է. գնալ- միա­նալ են ու­զում։ Գնաց, հետն էլ Ղա­րա­բա­ղը պի­տի տա­նի, Նա­խիջևա­նը պի­տի տա­նի»։

Համո Սահյան

Կիսվել