Երբեք էսքան թույլ ու ազգադավ առաջնորդ չենք ունեցել, երբեք մեզ էսքան բացահայտ դրսից չեն ծաղրել

Արթուր Հայրապետյան Մարտ 02, 2021

Ամենից շատ նեղվում, նեղսրտում եմ, տո, կուզեք իմանալ' ամաչում եմ, որ էդքան միամիտ եղա ու հավատացի էս մեյդանի ճառասացին (չնայած ամենամտերիմներս գիտեն, որ առաջին օրից մինչեւ վերջ ասում էի. "սա սցենար ա, բայց եթե էդ սցենարից ազգը, հայրենիքն ու պետությունը պիտի շահեն, թող, որ լինի"): Երբեք էսքան թույլ ու ազգադավ առաջնորդ չենք ունեցել, երբեք մեզ էսքան բացահայտ դրսից չեն ծաղրել, երբեք էսքան վիզներս ծուռ չենք մնացել... Թալանվել ենք, ոտնահարվել ենք, անարդարության ենք մատնվել, բայց էսքան չենք խեղճացել։ Օդում անվերջ պտտվող ու անընդհատորեն մուտացիայի ենթարկվող ատելությունն էլ էդ խեղճության արդյունքն է. միայն խեղճ մարդն է չարանում, միայն անզորությունից ենք սկսում իրար վրա ցեխ շպրտել, իրար մեղադրել, բանսարկել։ Վատ սահման է գծվել։ Վտանգավոր սահման է գծվել մեր մեջ։ Միամիտ-միամիտ ընկել, սրանց ջրաղացի ջուրն ենք մատակարարում, իսկ ես էլի ուզում եմ, որ բակից մի տղա ամուսնանա, հարեւաններով առանց հրավերի լցվեն հարսանքատիրոջ տուն, որ մեկը մեքենա առնի, իջնեն ծառի տակ նստեն, էդ "մեծ իրադարձությունը" թրջեն, ուզում եմ գամ տուն, ու մեր բակի արեւածաղիկ վաճառողն ինձ ասի. "էս որտեղի՞ց ես գալիս", ես էլ հանդարտ տոնով պատասխանեմ, ուզում եմ մեր թաղի տղերքը հեռվում կանգնած հսկեն, որ զբոսանքի ժամանակ մեզ հանկարծ օտար տղա չմոտենա, ուզում եմ մեր տան սուրճ -շաքարավազն ընդհանուր լինի, ու դիմացի տանն ապրողն առանց դուռը թակելու մեր տուն մտնի... Գուցե շատերիդ պես առաջադեմ չեմ, բայց ես հենց էս հային կարոտել եմ, շա՜տ եմ կարոտել...

Հ.Գ. "մեր" բառը հատուկ շատ եմ օգտագործել

ԱՐՄԻՆԵ ԲՈՅԱՋՅԱՆ 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024