Երկիրը աղետի հասցրած կապիտուլացված ստախոսների հետ թշնամին ոչ թե բանակցելու է այլ պարտադրելու է

Արթուր Հայրապետյան Մայիս 01, 2021

Մեծ հաշվով ներկայիս անմեղսունակներին վռնդելը դա անգամ զուտ քաղաքական նախընտրությունների համար չի: Դա միակ տարբերակն է, որպեսզի Հայաստանը վերածնվելու հնարավորություն ունենա: Դա ազգային անվտանգության հարց է: Որովհետև երկիրը աղետի հասցրած կապիտուլացված ստախոսների հետ էս հասարակությունը չի կարողանալու հոգեբանորեն վերականգնվել և հաջողության պատմություններ գրանցել: Մի բան որը անհրաժեշտա եղել կապիտուլացված հասարակություններին, որպեսզի պետության մեջքը ուղղվի: Որովհետև երկիրը աղետի հասցրած կապիտուլացված ստախոսների հետ որևէ մեկը հաշվի չի նստելու: Որովհետև երկիրը աղետի հասցրած կապիտուլացված ստախոսների հետ թշնամին ոչ թե բանակցելու է այլ պարտադրելու է:

Դավիթ Ֆիդանյան

Կիսվել