Երկիրը` ազգադավ, պռտկերես, հացկատակ գյադեքի ձեռքին դարձել է չարիք։ Խայտառակ նողկալի ժամանակներ ենք ապրում

Արթուր Հայրապետյան Մարտ 10, 2021

Երկիրը` ազգադավ, պռտկերես, հացկատակ գյադեքի ձեռքին դարձել է չարիք։ Խայտառակ նողկալի ժամանակներ ենք ապրում։

Հայաստանը դարձել է ազգադավ պատուհասի ձեռքին` խամաճիկ... ով հասցնում սպանում է, ով հասցնում մատնում, դավաճանում, հոգին ծախում... Պոռնիկները շատ անգամ նվիրյալ մայրեր են դառնում, պարզվում է մեր շատ քաղաքական լիդերներ անհույս պոռնիկներ են... Սրտակեղեք դիմակները, այլևս եկել են փրկության, մինչդեռ գայթակղվողների հոտը չի սթափվում, առանց երկմտելու գնում է նրանց հետևից, որտեղից սկիզբ է առել ծայրահեղությունը... Այո՛... Հաճախ զարմանում եմ՝ ինչպե՞ս կարող էր Հայաստանում  այնքան ամենաթող և ամենազոր դառնալ, որ նույնիսկ արտաքին քաղաքականության վեկտորների վրա է ազդում` բոլոր շահերը կենտրոնացնելով անձնական բիզնեսի, բարեկեցության, անձնական շահի միջավայրում…թշնամուն բացդուռ,  Օր-օրի մարդիկ մահանում են. հոգեբանորեն ճնշման եւ հայրենիքի կորստի ցավով.. սպանություններ, մարդիկ սպանում են իրար, մարդիկ հարցեր են լուծում, գողականների երկիր են սարքել Հայաստանը, որտեղ իշխանավորը` հացկատակ է, իսկ պետությունն էլ, այլևս տխեղծների ձեռքին` խամաճիկ ... Կան մարդիկ, որոնք զարմանալիորեն ինքնասպանություն են գործում իրենց կյանքի իմաստը դարձած գաղափարների ու պատրանքների համար (այն, ինչ կյանքի իմաստ է համարվում, կարող է նաև մեռնելու հիմնավոր պատճառ դառնալ)։ Ահա թե ինչու, ես այդքան կարևոր եմ համարում կյանքի իմաստի հարցը... Մարդը գերագույն արժեք է, իսկ մեզ մոտ մարդը այլևս ոչ մի նշանակություն չունի բավական չէ, այլ կան մարդիկ, ովքեր հոգեբանական բռնությունների, սպանությունների միջոցով ուզում են ինքնահաստատվել...  Տգիտությունը, այլևս սահմաններ չի ճանաչում ու արի ու տես, որ տգիտությունը խրախուսվում է մեր երկրում, որովհետև ստրկություն են սովորեցնում, խաբել ու անարգել...

Կիսվել