Երկիրը ցավից տնքում է, իսկ կամայական իշխանությունը՝ անիշխանություն

Արթուր Հայրապետյան Փետրվար 17, 2021

Երկիրը ցավից տնքում է, իսկ իշխանությունը (անիշխանություն) իրենց աշխատանքային սենյակներում` աթոռներին թխշած լեն ու բոլ պատկերացնում են իրենց (կամայական) իշխանություն, բայց միայն իրենց սենյակներում։

106 ընտանիք հույսը կտրեց, որ իրենց ձագերը այլեւս կգտնվեն։ Խելագարվելու բան է։ Քայլառիստները ոչինչ չունե՞ն ասելու, թե՞ այդ դեպքերում գլուխները ավազի մեջ խոթած են մնում, ու թեթեւ ապրում.. լավ, դուք ինչացո՞ւ եք` անաստվածներ։

Հիշեցնեմ, որ Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ռազմագործողությունների ընթացքում զոհված զինծառայողների ևս 106 աճյուն: Քիչ առաջ Արցախի փրկարարները մարմինները վերադարձրել են Ստեփանակերտ: Բոլորն անճանաչելի են:

Չհաշված այն, որ պատերազմից հիսուն օր անց, այն վեց տղաները, որոնց խոշտանգված են գտել, ծնողները անտարբերության մեջ, ոչ մի պատասխանատու պետական կառույց այդ մարդկանց բանատեղ չի դնում։ Պատերազմից հետո, հիսուն օր էդ տղաները թաքնվել են, կերել կաղին ու մասուր, փրկվել, ու քանի որ իշխանություն չունենք (միայն փող են առնում), տղերքը գերի են ընկել, ու մի քանի օր հետո բերել ու իրենց ծնողներին հանձնել իրենց որդիներին խոշտանգված։

Ո՞նց եք ապրում։ Ո՞նց ենք ապրում։ Թե՞ դուք իշխանականներդ այնքան եք կուրացել ձեր աթոռները պահելու համար, որ պատրաստ եք ամեն քայլի, հանկարծ պատասխանատվության չենթարկվեք։ Արդարադատություն, որ ունենայինք հիմա շատերդ պատասխան կտայիք` չունենք, բայց մի օր բոլորդ եք պատասխան տալու։ Նաեւ հիշեցնեմ, որ այն ինչ կատարվում է երկում օրվա իշխանությունների խղճի վրա է։ Խիղճ չունեք, բայց ձեր հանցավոր պատասխանատվությունից չեք խուսափելու։

ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024