Երկիրը մի ձվի չափ չկա՞, որ ցավ չեք ապրում

Արթուր Հայրապետյան Ապրիլ 21, 2021

Եվրոպացիներին, երբ հարմար է օրինակ եք բերում, երբ հարմար չի, առաջնորդվում եք ձեր խեղկատակի ռեպրեսիվ քայլեր դրդելուն ու խրախուսելուն։ Եթե եվրոպացու սրտով չի լինում, ասենք սոցիալական մի ծրագիր, որը իրենց գրպանին է խփում, բունտ են անում, ի՞նչ ձու, դնում են քաղաքի մի ծայրից մյուսը ծայրը ավերում են, որովհետեւ իրենց վճարած հարկերի գինը լավ գիտեն, իրենց ուզածին հասնելուց հետո, երբ չեղարկում են իրենց գրպանին խփող օրենքը, իրենք իրենց ձեռքով քաղաքը ոտքի են կանգնեցնում։ 

Հիմա, երբ հինգ հազարից ավել էրեխի գլուխ է կերել, խայտառակ կապիտուլացիայի փաստաթուղթ ստորագրել, տասնյակ հազարավոր էրեխեքի հաշմանդամ դարձրել, մարդկանց տնավեր դարձրել, երկիրը կործանել ազգակործան պատուհասը, երբ մեր հարկերի հաշվին իր գլուխը փրկելու ու իշխանության աթոռը պահելու համար, առանց ամոթի ու խղճի ավտոշարասյունը հետեւը գցած, ի դեպ մեր հարկերի հաշվին, գնում է մի տեղ, որտեղ մարդկանց տնավեր է դարձրել, ու մարդիկ որոշել են ձվերով հարվածել նրա ավտոշարասյանը, որոշները, որոնք աշխատում են Նիկոլի աջ ձ(Ու)եռք, հայտարարում են, թե բռնեք այդ ձվերով հարվածող մարդկանց։ Լո՞ւրջ։ Իսկ երկիրը մի ձվի չափ չկա՞, որ ցավ չեք ապրում, որ կործանել է ձեր մանկուրտը։ Այդպես արեցիք, որ դրա նման խեղկատակը իրականությունից կտրվել է։ Եթե ձեզ թվում է, որ դուք լավություն եք անում ազգակործան տխեղծին, ապա ասեմ, որ չարաչար սխալվում եք։ Ամեն ինչ անում եք, որ անդունդը թափով գլորեք դրան։ Ի՞նչ ասեմ, ջանասիրաբար շարունակեք` տեղ կհասնեք։

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024