Երկու անհավասար կողմերի ողջագուրման հետևանքով ուժեղ կողմը հաճախ ուղղակի կլանում է թույլին..

Աննա Անտոնյան Մարտ 29, 2021

Ոմանց թվում է, որ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների ապագան կախված են միմիայն հայերից:
Այսինքն միայն հայերն են որոշում՝ կապրենք համերաշխ, թե հավերժ խնդիրներ կունենանք... թուրքերը իբր հաստատ ու միշտ կողմ են...
---------------------------------------------------
Նրանց թվում է, եթե հայերը "նայեն առաջ", "բացեն դռները" ու մոռանան հին վերքերը, ապա հայերի և թուրքերի բազմադարյա կոնֆլիկտը հավերժ կվերանա...
Դե թուրքերն էլ իբր հոգնել են հայերի հետ կոնֆլիկտից և անպայման կողջագուրվեն մեզ հետ՝ մոռանալով հարյուրամյակների առճակատումը... ու որ ռուսն էլ երբեք չի փորձի հայերին օգտագործել թուրքերի դեմ... այլևս երբեք...
--------------------------------------
Ասեմ իմ համեստ կարծիքը: Հայերը թուրքերի համար իրոք մի գուցե ընդունելի են, բայց հնազանդ, կառավարելի, անզեն, ու ցանկալի է թուրքահպատակ...
Իսկ Հայաստանը, որպես անկախ պետություն թուրքերի համար միշտ մնալու է որպես պոտենցիալ վտանգի աղբյուր: 
Հատկապես ուժեղ, զարգացած, ծաղկող Հայաստանը
 Հայաստանը, որը այսօր մի գուցե "խաղաղ է", իսկ վաղը կարող է այլ ղեկավար գա ու Հայաստանը էլի հիշի "հին վերքերը"... Ինչ իմանա թուրքը թե վաղն ինչ կլինի, ով կգա ղեկավարման Հայաստանում?
Նույն էլ մենք, հայերս... ինչ իմանաինք, որ Դեմիրելից հետո Էրդողան է գալու?... Իսկ խելագառ Էրդողանից հետո ով է գալու և ինչ է որոշելու??? 
Հարցեր են, հարցեր... հիշենք այս ամենի մասին "բաց դռների" քաղաքականությունից խոսալու ժամանակ: 
Ու միշտ հիշենք, որ երկու անհավասար կողմերի ողջագուրման հետևանքով ուժեղ կողմը հաճախ ուղղակի կլանում է թույլին... կամ փափուկ ուժով կամ բիրտ... բայց հաստատ կլանում է...

Գրում է Էմիլ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024