Երկուսուկես տարի ֆեյսբուքում ջուր ծեծոցին բերեց երկրի ներքաղաքական կյանքի խարխլմանը

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 05, 2020

Էլ գող փիսո, էլ քաչալ շուն... Բայց չգիտես ինչու բանը չի հասնում դիվանբաշուն։ Քոչարյանի հարցազրույցից հետո ցայտոտնի մեջ է հայտնվել երկրի լայվի թիվ մեկ արքան, ում թվում է, թե երկրի ղեկավարումը սկսվում և վերջանում է ֆեյսբուքում։ Իսկ իրականության մեջ նույն լայվիստը դարձել է ադրբեջանական հեռուստատեսության հումորային հաղորդումների արքան։ Բայց ոչ դարձյալ` մեղավորը Քոչարյանն է, ու դարձյալ չհիմնավորված փաստեր... մոռանալով մի բան, որ երկու տարվա մեջ, Քոչարյանին բերեց ինքը, ու սկսեց իր էժանագին շոուների հասարակության ծափերին արժանանալ։ Բայց ոչ մի լուրջ քայլ` բռնոցի-ազատոցի։ Թիվ մեկ լայվիստը պնդում է, թե Քոչարյանի փողերը Շվեյցարիայի բանկերում են, իսկ թե ինչու դա դատարաններում չի ապացուցվում, և պատժվում, այ սա մնում է հարցերի հարցը։ Երկուսուկես տարի ֆեյսբուքում ջուր ծեծոցին բերեց երկրի ներքաղաքական կյանքի խարխլմանը, արտաքին քաղաքականության ձախողմանը, Արցախի հանձնմանն ու չգիտես ինչու մեր միակ խնդիրը դեռ անձնական ամբիցիան է, ու մարտի մեկի գործով ժամանակին դատված վարչապետն այսօր փորձում է վրեժ լուծել։ Վրեժ, որը ազգի վրա թանկ նստեց, շատ թանկ, այնքան թանկ որ կորցրեցինք մի ողջ հայրենիք... ու դեռ վերջին վատությունն է ուզում անել` որ Քոչարյանին մոռանան, ու հիշեն միայն իրեն։

 

Վարդան Բաղդասարյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024