Ես Ալիեւի դեմքին խաղաղություն չեմ տեսնում, այլ տեսնում եմ մեր բազմաթիվ ռազմագերիների դեմքերը, նրանց ամենօրյա տանջանքը

Արթուր Հայրապետյան Մարտ 17, 2021

«Ես Ալիեւի դեմքին խաղաղություն չեմ տեսնում, այլ տեսնում եմ մեր բազմաթիվ ռազմագերիների դեմքերը, նրանց ամենօրյա տանջանքը, գլխատված զինվորներին, հայատյացության ամենավերջին աստիճանը մեր եւ մեր պետականության հանդեպ»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմակից, դերասան Հովհաննես Ազոյանի՝ «Ես պարոն Ալիեւի դեմքին խաղաղություն եմ տեսնում» առցանց մեկնաբանությանը՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Նա խաղաղասեր չի եւ չի եղել։ Կդառնա, եթե ՀՀ-ն պարտադրի խաղաղությունը»,-համոզմունք հայտնեց նա։ Ինչ վերաբերում է Իլհամ Ալիեւի վերջին հայտարարություններին՝ Մարուքյանը նկատեց․ «Ալիեւը հայտարարել է, թե Զանգեզուրը պատմական ադրբեջանական տարածք է եւ միջազգային ներդրողներին հրավիրել է ներդրումներ կատարելու։ Պատկերացնո՞ւմ եք՝ հարեւան, թշնամի երկրի ղեկավարը մեր երկրի, մեր սուվերեն տարածքի՝ Սյունիքի մարզի համար ներդրող է հրավիրում։ Դա նույնն է, թե ես հրավիրեմ Բաքվում ներդրում անելու։ Իսկ ՀՀ-ից մի նորմալ պաշտոնական արձագանք չի լինում այս ամենին»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2021/03/17/1177974/

Կիսվել