Ես իմ նախնիների արյունն եմ կրում` չեմ դավաճանում ու ես գենետիկ հիշողություն ունեմ՝ թուրքին չեմ ներում

Արթուր Հայրապետյան Մարտ 28, 2021

Ես իմ նախնիների արյունն եմ կրում` չեմ դավաճանում ու ես գենետիկ հիշողություն ունեմ՝ թուրքին չեմ ներում.

Իսկ թուրքը ձեզ ո՞նց է վերաբերվում։ Գուցե «ընտրյալներիդ» համար` ընտիր, բայց ոչ հայ ժողովրդի։ Մորուց ծնված երեխային թուրքը օրորոցային է երգում, որտեղ սերմանում է թշնամանք մեր` հայերիս նկատմամբ։ Ի դեպ ինձ համար թուրքն ու ադրբեջանցին նույնն են` երկուսի բաժանված։ Հիմա, որ դիմացը ապրիլ 24 է, սկսել են թուրքի հետ բարի դրացիական հարաբերություններ շինել, ու հայտարարության տեսքով տարածել։ Հիմա էլ կասեք, որ դա ոչ մի կապ չունի ապրիլ 24-ի հե՞տ։ Ասեք.. դրա համար թուրք հայհոյել չի կարելի է, չէ՞, բայց թուրքին ինչ ասես կարելի է, չէ՞։ Ձեր հանցավոր ծրագրերը նոր չէ, որ պետք է իրագործեք։ Իրագործեցիք, ու հասցրեցիք երկիրը այս թշվառ ու անելանելի վիճակին, որից հնար չենք գտնում դուրս գալու..

Իսկ թուրքին հարցրել ե՞ք, ուզո՞ւմ են հայ ժողովրդի հետ բարեկամանալ.. թե՞ «ընտրյալներդ», եթե որոշել եք, ուրեմն ժողովուրդը դուք եք։ Թուրքը իմ համար մնում է թուրք եւ իմ համար մշտապես թշնամի է։

Ոչ միակողմանի խաղաղություն է լինում, ոչ էլ բարեկամություն։

Ես իմ նախնիների արյունն եմ կրում` չեմ դավաճանում ու ես գենետիկ հիշողություն ունեմ..

Պոպուլիստներին ու կեղծ բարեպաշտներիդ չեմ պատասխանելու, դուք սովոր եք ամեն ինչ մանիպուլացնել ու մեղքի ձեր չափաբաժինը այլոց վրա տարածել։ Գնացեք թուրք սիրեք ու կարող եք անգամ թուրքի հետ կենակցել, ձեր գործն է, բայց չփորձեք նեղ ճանապարհով ձեռք բերած ձեր շահեկան գործարքները փաթաթել ժողովրդի վզին։ Ազգադավերով հավաքվեք իրար գլուխ ու մաքրվեք..

ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024