Էս ի՞նչ օրն են գցել Հայաստանը

Արթուր Հայրապետյան Հունվար 26, 2021

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Բաքվում հայտարարել է, թե «Իրանն ուրախ է, որ եղբայրական և բարեկամ Ադրբեջանի տարածքներն ազատագրվել են օկուպացիայից և այդ հողերը վերստին ադրբեջանցի ժողովրդի հսկողության ներքո են»։

«ՉԻ». Այս դեպքում մեզ մնում է հիշեցնել, որ քաղաքականությունը հնարավորի արվեստն է: Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը ժամանակին արեց անհնարինը. Շուշին ազատագրվեց այն օրը, երբ Առաջին նախագահը Իրանում էր և հանդիպում էր այդ երկրի նախագահ Ռաֆսանջանիի հետ:

Եվ Իրանը չի դատապարտել Շուշիի օպերացիան, ճանապարհներ չի փակել, էմբարգո չի մտցրել, շարունակել է մնալ Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը:  

 

Իսկ հիմա Իրանի արտգործնախարարը հայտարարում է, որ ուրախ է, Ադրբեջանի տարածքներն ազատագրվել են օկուպացիայից: Ընդգծում ենք՝ օկուպացիայից: 

Ընդ որում, Զարիֆը սա ասում է Երևան գալուց առաջ: Այսինքն, որքա՜ն պիտի Հայաստանը հեղինակազրկված լինի, որ հարևան և բարեկամ երկրի արտգործնախարարը այստեղ գալուց առաջ բացեիբաց նման կարգի հայտարարություն անի: Էս ի՞նչ օրն են գցել Հայաստանը: Սա շատ ավելի մեծ ամոթ է, քան՝ Մակունց-Մուկունցը:

Կիսվել