«Ես թոռնիկ էլ ունեմ… դուք գնացեք, ես կմնամ…». վերինսասնաշենցի Կարոն

Արթուր Հայրապետյան Ապրիլ 19, 2021

«Ես թոռնիկ էլ ունեմ… դուք գնացեք, ես կմնամ…». վերինսասնաշենցի Կարոն

                      

Հադրութի դիրքերից մեկում մարտը թեժացավ: Օղակը գնալով սեղմվում էր, դիմադրելը՝ դառնում դժվարին: Նահանջն անխուսափելի էր, բայց միևնույն ժամանակ՝ վտանգավոր: Նահանջողների թիկունքը պահել էր պետք: Մնում էր որոշել՝ ովքեր կմնան թիկունքում, ովքեր կնահանջեն:

 

-Ես երեխաներ ունեմ,- ասաց Կարոն,- նրանք տարիքով չափահաս են արդեն: Թոռնիկ էլ ունեմ… Ես կմնամ, դուք գնացեք …

 

Յոթ հոգի որոշեցին մնալ, մյուսները նահանջեցին:

 

Պատերազմը նոր էր սկսվել, Կարոն կամավորագրվեց: Հոկտեմբերի 8-ին իր նախաձեռնությամբ ներկայացավ զինկոմիսարիատ: Մինչ մեկնելը որոշեց միակ փոքրիկ թոռնուհուն՝ Արփիին հրաժեշտ տալ: Կնոջ հետ մեկնեցին հարևան գյուղ՝ տեսնելու նրան: Կարոն կնոջը սիրտ էր տալիս, թե՝ մի անհանգստացիր, պատերազմ է, էլի, մի քանի օրից կավարտվի, հետ կգանք…

 

2020 թվականի հոկտեմբերի 15-ից հետո Կարոյից այլևս լուր չեկավ: «Գերի ընկած կլինի»,- հույս փայփայեցին շատերը: Կարոն չի կարող ընկնել: Կարոն անփորձ կամավորական չէր: 90-ականների պատերազմից հետո պայմանագրային զինծառայող էր եղել Արցախում:

 

2021 թվականի մարտի 7-ին Թալինի շրջանի Վերին Սասնաշենում նույնպես խոնարհվեց հայոց եռագույնը. «վերադառնում» էր Կարոն՝ Կարեն Վրույրի Ստեփանյանը՝ հայրենիքի նվիրյալ նահատակը:

 

Կարոյին դեպի հավերժություն ճանապարհեցին Վերին Սասնաշենի նորակառույց եկեղեցուց՝ մահախոսականով, օրհներգով ու համազարկով:

 

Հավերժ փառք և խոնարհում հիշատակիդ առջև, սիրելի հերոս: Գործդ կիսատ մնաց, պայքարդ՝ անավարտ: Մի օր անպայման այցի կգանք քո շիրմին՝ ավատելու քեզ Հայրենիքի ազատագրության լուրը:

Արմինե Վարդանյան

19.04.2021թ.

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024