Եվ այս անգամ ևս որևէ մեկը հավաքվածներից չհարցրեց. «Նիկո՛լ, որ պարտությունը քոնն է, ամբողջը վերցնում ես քեզ վրա, ապա ի՞նչ գործ ունես այստեղ»

Արթուր Հայրապետյան Ապրիլ 01, 2021

Եվ այս անգամ ևս որևէ մեկը հավաքվածներից չհարցրեց. «Նիկո՛լ, որ պարտությունը քոնն է, ամբողջը վերցնում ես քեզ վրա, ապա ի՞նչ գործ ունես այստեղ». «Փաստ»

 

Եթե կարծում եք՝ Նիկոլ Փաշինյանն առանց խորը մտածելու, ապրիորի հայտարարեց, թե նպատակ ունեն բուհերի շենքերը վաճառել և Երևանից դուրս, այսպես կոչված, ակադեմիական քաղաք կառուցել, ապա սխալվում եք։ Եթե նկատել եք՝ նրա բոլոր մտքերը (չշփոթել խոստումների հետ) հետո կոնկրետ գործողություններ են դառնում։ Ցավոք՝ միշտ վտանգավոր և քայքայիչ հետևանքներով։

 

Հետաքրքիր է՝ ի՞նչ ճակատագիր ունեցավ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը։ Ինչ-որ մեկը կարո՞ղ է հարցնել Փաշինյանին, թե՝ խաչակրաց արշավանք էիր սկսել գործող հյուրանոցի դեմ, պետականացրեցիր, բայց արդեն 2 տարի գնորդ չկա։ Գործող բիզնեսը, որը աշխատատեղեր ուներ, պետական բյուջե հարկեր էր վճարում, քմահաճույքով կազմաքանդեցիր, ավերակ դարձրիր։ Չկա հարցնող, դրա համար էլ մարդն ուզում է անցնել բուհերի շենքերին։

 

https://www.aravot.am/2021/04/01/1181109/

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024