Գեներալների համար միակ արժանապատիվ եւ օրինական ելքն է հրաժարական տալը, իսկ հետո հասարակությանը դիմելը

Արթուր Հայրապետյան Մարտ 12, 2021

Գեներալների համար միակ արժանապատիվ եւ օրինական ելքն է հրաժարական տալը, իսկ հետո հասարակությանը դիմելը՝ «սիրելի հայրենակիցներ, գերագույն հրամանատարը ադեկվատ չէ, նրա հրամաններն անհեթեթ են, նրա՝ պաշտոնում մնալը սպառնալիք է ազգային անվտանգության համար»: Մոտավորապես, ժամանակին այդպես է վարվել ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը:

Ցանկացած բանական մարդու համար «սատանաներին բռնելու» տիպի հրամանները վիրավորական են, եւ այդպես են մտածում նաեւ նույն կառույցի մի շարք այլ, բնականաբար, նախկին դարձած ղեկավարներ: ԱԱԾ ներկայիս պետը, հակառակը՝ «ֆեյքեր բռնելու» հրահանգը վիրավորական չի համարում եւ հաճույքով այն կատարում է: Դառնանք բանակի հրամկազմին: Այդ մարդիկ, առանց հրաժարական տալու, իրենց անվստահությունը հայտնեցին վարչապետին, ինչը նույնպես կարելի է դիտել որպես յուրահատուկ ուղերձ հասարակությանը: Իշխանությունը նրանց մեղադրեց քաղաքականությանը խառնվելու, ընդդիմությունը՝ անվճռականության մեջ: Արդյունքում գլխավոր շտաբի պետը եւ նրա տեղակալը հեռացվեցին, մնացածը դիմացան ստորացմանը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024