Գետաշենում, Արծվաշենում, Շահումյանում.. 90%-ից ավել հայեր են ապրել, ապա եթե փորձենք Նիկոլի ասած, թե Շուշիում 90%-ը ապրել է ադրբեջանցիներ, ինչը զուտ ադրբեջանական շահեր են հետապնդում, այդ տրամաբանությամբ էլ ասում եմ` ուրեմն մեզնից գողացած մեր տարածքներն էլ

Արթուր Հայրապետյան Հունվար 22, 2021

Նիկոլը ամեն ինչ անում է Ալիեւին դուր գալու համար։ Թե Ալիեւից ինչո՞ւ է հնգնավորում, իսկ սեփական ժողովրդին ամեն հնարավոր միջոցներով թշնամացնում իր եւ իր շուջինների հետ, դա էլ ինքը կիմանա։ Բայց թե ինչո՞ւ է այդքան դուխով շարունակում մնալ վարչապետի աթոռին, դա էլ իրենից կախված չի, ինչ ասել են, այն էլ անում է գլխիկոր, իսկ մեզ հասնում է այս խայտառակ վիճակը ապրել, որովհետեւ մենք մեր ձեռքով դրան բերեցինք իշխանության, ու մենք մեր ձեռքով չենք կարողանում ազգակործան պատուհասից ազատվել։ Սկզբում ասաց` Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք է։ Իր շուրջիններն էլ Շուշին անվանեցին` Շուշա. Հետո, թե Շուշիում ավելի շատ ադրբեջանցիներ են ապրել, քան հայեր, ու այդպես շարունակ։ Իսկ իրականում, Նիկոլին մեկդ ասեք, որ Բաքվում ավելի շատ հայեր են ապրել, քան ադրբեջանցիներ։

 Գետաշենում, Արծվաշենում, Շահումյանում.. 90%-ից ավել հայեր են ապրել, ապա եթե փորձենք Նիկոլի ասած, թե Շուշիում 90%-ը ապրել է ադրբեջանցիներ, ինչը զուտ ադրբեջանական շահեր են հետապնդում, այդ տրամաբանությամբ էլ ասում եմ` ուրեմն մեզնից գողացած մեր տարածքներն էլ Ալիեւին հորդորեք, թո՛ղ վերադարձնեն մեզ։ Թո՛ղ մի օր գարԱԺ-ի ամբիոնից, եթե այդքան դուխ ունի, թող բարձրաձայնի ու ապացուցի, որ Ալիեւից չի վախենում, ու աշխատում է, ոչ թե Ադրբեջանի շահերը պաշտպանելու, այլ մեր` հայերիս։ Այստեղ է, որ պետք է լրացնել. Ճամարտակեք անհետեւողական ու անողնաշար քայլառիստներ, ձեր մնացած զանգվածի հետ. ինչի՞ մասին է խոսքը` ձեզնից հետո ջրհեղեղ եք կանխատեսել... ու ոչ թե այսօր ազգակործան պատուհասի հարվածներից ենք ավելի շատ տանջվում, այլ նրա լարվածության տաղտկալի եւ արձագանքող թուլացումից: Մեր սպասումը, թե հաջող է լինելու դատապարտված է. շարունակում ենք մնալ բանտարկյալի մեր վիճակին։

ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 

 

 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024