Գեղարքունիքի մարզում վիճակն այնքան անսփոփ է, որ մարզպետարանի ողջ աշխատակազմը մասնավոր բացված մերսման սրահի բացման արարողությունը ֆեյսբուքում լուսաբանում են, որպես տնտեսական բում

Արթուր Հայրապետյան Հունվար 13, 2021

Գեղարքունիքի մարզում վիճակն այնքան անսփոփ է, որ մարզպետարանի ողջ աշխատակազմը մասնավոր բացված մերսման սրահի բացման արարողությունը ֆեյսբուքում լուսաբանում են, որպես տնտեսական բում։ Առաջին հայացքից թվում է, թե կենտրոնը բացվել է պետության աջակցությամբ, վերջիվերջո մարզպետ Գնել Սանոսյանի գլխավորությամբ, առողջապահության վարչության պետի ուղեկցությամբ բացման արարողակարգին մասնակցում էին մարզի բարձրաստիճան այրերը, սակայն մեկնաբանություններ բաժնում ինքը մարզպետը նշում է, որ կենտրոնը բացվել է մասնավոր տնտեսվարողի կողմից։ Իսկ թե ինչո՞ւ է մասնավորի ներդրումը ներկայացվում, որպես իրենց հաջողություն, կարծում ենք պարզ է, մարզում մեռյալ վիճակը ոչ մի կերպ հարություն չի առնում և ստիպված մասնավոր մերսման կենտրոնների ու վարսավիրանոցների բացումը դառնում է փիառ միջոց։ Կենտրոնում բուժվող հիվանդությունների անուններն էլ սխալ գրելը, ոչ մեկին հետաքրքիր չէ, որովհետև հետաքրքիր բոլոր հարցերը Գեղարքունիքի մարզում վաղուց օդից կախված են ու անպատասխան։

Վահե Բադալյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024