«Գիշերելու ենք այստեղ մինչև մեր երեխաներից խաբար լինի». Անհետ կորածների ծնողները Էջմիածնի զորամասի մոտ են

Արթուր Հայրապետյան Հունվար 08, 2021

«Գիշերելու ենք այստեղ մինչև մեր երեխաներից խաբար լինի». Անհետ կորածների ծնողները Էջմիածնի զորամասի մոտ են

 

Aravot.am-ի հետ զրույցում անհետ կորած Վարդան Ադոյանի մայրը՝ Անահիտ Ադոյանը ասաց, որ հավաքվել են և սպասում են իրենց երեխաների վերադարձին․ «Իրենք ոչ մի հավաստի տվյալ չեն ասում ու որոնողական աշխատանքներին չեն աջակցում։ Հիմա եկել ենք այստեղ, որ իրենք վեր կենան գնան, մեր երեխաներին վերցնեն գան։ Կապ չունի արդեն, թե ինչ կարգավիճակում, արդեն հոգնել ենք այս ամեն ինչից»։

 

Նա ասաց, որ անհետ կորածների հարազատները գտնվում են զորամասի դիմաց, արդեն խարույկներ են վառել, պատրաստվում են այնտեղ գիշերել․ «Մեզ անգամ ներս չեն թողնում, ու ոչ մի պատասխան չեն տալիս։ Գիշերելու ենք այստեղ մինչև մեր երեխաներից խաբար լինի»։

Ամի Չիչակյան ԱՌԱՎՈՏ

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024