Գորիս-Կապան ճանապարհը հսկում են հայ և ռուս սահմանապահները

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 20, 2020

Գորիս-Կապան ճանապարհը հսկում են հայ և ռուս սահմանապահները․

մարզպետ Սյունիքի մարզպետ Մելիքսետ Պողոսյանը հայտնում է, որ Գորիս–Կապան ճանապարհը հսկում են ՀՀ զինված ուժերը, հայ և ռուս սահմանապահներն ու աշխարհազորայինները։ Մարզպետարանի էջում տեղադրվել է մարզպետի կոչը սյունեցիներին։ Պողոսյանը նաև տեղեկացրել է, որ նշված ճանապարհին՝ ցուցանակների վրա, տեղադրված են սահմանապահ զորքերի հրամանատարության հեռախոսահամարները, որոնցով քաղաքացիները կարող են զանգահարել՝ անհրաժեշտության դեպքում։ Բացի այդ նա կոչ է արել չհատել սահմանը․ «Անվտանգության նկատառումներից ելնելով` դիմում եմ մեր սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին․ խնդրում եմ բոլորիդ չանցնել ՀՀ Զինված ուժերի կողմից պահպանվող Սյունիքի մարզի տարածքից դուրս՝ փայտ կտրելու, անասուններ արածեցնելու և այլ նպատակներով»,- նշել է Պողոսյանը։

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024