Գտնվել է կապիտան Մկրտիչ Քարամյանի մարմինը. նա նաեւ ապրիլյանի մասնակից էր
Արթուր Հայրապետյան
Մարտ 27, 2021
Գտնվել է կապիտան Մկրտիչ Քարամյանի մարմինը. նա նաեւ ապրիլյանի մասնակից էր
«9-րդ պաշտպանական շրջանի ուղղությամբ գտնվել է մեր ընկեր, Մարտակերտի 4-րդ գումարտակի հրամանատար Պաշի հարազատ եղբոր` կապիտան Մկրտիչ Քարամյանի մարմինը, ով և ապրիլյան պատերազմի մասնակից է և այս պատերազմին մինչև վերջ, իր տղերքի հետ միասին, չեն լքել իրենց վստահված դիրքերը, կյանքը զոհվելով հանուն հայրենիքի։ Մկրտիչի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 28-ին(վաղը) ժամը 5-ին Փոքր Մանթաշ գյուղի եկեղեցում, իսկ հուղարկավորությունը` մարտի 29-ին ժամը մեկին Փոքր Մանթաշի գերեզմանատանը։
Կիսվել