Գուցե ասելով նա նկատի ունի մի քանի հազար զոհված զինվորներին(մինչ օրս անհայտ է թիվը) և մի քանի տասնակ խաղաղ բնակիչներ, հազարավոր խեղված մարմիններով, հաշմանդամ զինվորներ(մինչ օրս անհայտ է թիվը), հազարավոր անհետ կորածներ(մինչ օրս անհայտ է թիվը)

Արթուր Հայրապետյան Հունվար 05, 2021

Պատերազմը կանգնեցնելը հնարավոր չէր առանց Արցախի ու Հայաստանի համար աղետալի հետեւանքների։ Արդյունքում ավելի աղետալի հետեւանքնե՞ր ունեցանք։ Գուցե։

Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ

Գուցե ասելով նա նկատի ունի մի քանի հազար զոհված զինվորներին(մինչ օրս անհայտ է թիվը) և մի քանի տասնակ խաղաղ բնակիչներ, հազարավոր խեղված մարմիններով, հաշմանդամ զինվորներ(մինչ օրս անհայտ է թիվը), հազարավոր անհետ կորածներ(մինչ օրս անհայտ է թիվը) , հարյուրավոր ռազմագերիներ(մինչ օրս անհայտ է թիվը) , շաբաթներով անտառներում թաքնված զինվորներ, բազմահազար ավերված շենքեր, տներ, կամուրջներ, ճանապարհներ, ենթակառուցվածքներ, անտուն փախստական դարձած հազարավոր մարդիկ, Շուշիի կորուստը, Հադրութի ամբողջ շրջանի կորուստը, Մարտակերտի, Ասկերանի, Մարտունիի շրջանների մի մասի կորուստը, Լաչինի և Քելբաջարի շրջանների կորուստը, Հայաստան-Արցախ ճանապարհի ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ հանձնումը ռուսներին, Գորիս-Կապան ճանապարհի հանձնումը ռուսներին և ադրբեջանցիներին, հայկական բանակի զինտեխնիկայի և հրամատարական կազմի մեծ մասի ոչնչացումը, Հայաստանի և Արցախի ինքնիշխանությանը և արժանապատվությանը հասցված անդառնալի վնասները, երրորդ հանրապետության բոլոր հաղթանակների մսխումը և հայ ժողովրդի ծանրագույն հոգեբանական վիճակը:

Այս բոլորը Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող, պարտության գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանի համար ԳՈՒՑԵ ավելի ծանր հետևանքներ են, քան եթե մենք գնայինք բանակցային ճանապարհով արժանապատիվ լուծման, կամ ինչպես ինքն է ասում՝ եթե հանձնվեինք, որովհետև այդ դեպքում նշվածներից ՈՐԵՎԷ ՄԵԿԸ չէր լինելու, ՈՐԵՒԷ ՄԵԿԸ. նույնիսկ Քարվաճառի(Քելբաջարի) շրջանը չէինք կորցնելու, որովհետև Լավրովյան պլանով դա թողած էր բանակցությունների երկրորդ փուլին՝ Արցախի կարգավիճակի հետ միասին քննարկելու:

Սրանից ավելի ցինիկ արտահայտություն ես երբևէ չեմ լսել Հայաստանի որևէ առաջնորդից: Մի՞թե սրանից հետո դեռ կարող է լինել ինչ-որ մեկը, որ կպաշտպանի այս աղետաբերին:

ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ (ֆբ)

Կիսվել