ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԱՍՏԾՈ ՀԵՏ

Արթուր Հայրապետյան Փետրվար 15, 2021

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԱՍՏԾՈ ՀԵՏ

Մի անգամ երազում տեսա, իբր հարցազրույց եմ վերցնում Աստծուց:

-Ուրեմն դու ցանկանում ես հարցազրո՞ւյց վերցնել ինձանից,-հարցրեց Աստված ինձ:

-Եթե դու ժամանակ ունես,-ասացի ես…

Աստված ժպտաց.

-Իմ ժամանակը հավերժությունն է: Ի՞նչ հարցեր էիր ուզում ինձ տալ:

-Ամենից շատ քեզ ի՞նչն է զարմացնում մարդկանց մեջ:

Եվ Աստված պատասխանեց.

-Նրանց ձանձրացնում է մանկությունը, նրանք շտապում եմ մեծ դառնալ, իսկ հետո երազում են նորից երեխա դառնել:

Նրանք հանուն դրամ աշխատելու կորցնում են առողջությունը… իսկ հետո կորցնում են դրամը` վերականգնելով առողջությունը:

Նրանք այնքան շատ են մտածում ապագայի մասին, որ մոռանում են ներկան այն աստիճան, որ չեն ապրում ոչ ներկայում, ոչ էլ ապագայում:

Նրանք այնպես են ապրում, կարծես երբեք չեն մեռնելու, իսկ մեռնում են այնպես, ասես երբեք էլ չեն ապրել:

Նա իմ ձեռքն առավ իր ձեռքերի մեջ, և մենք որոշ ժամանակ լռում էինք….

Եվ այդ ժամանակ ես հարցրեցի.

-Որպես ծնող` կյանքի ո՞ր դասերը դու կցանկանայիր, որ յուրացնեին քո զավակները:

Թող իմանան, որ անհնար է ստիպել որևէ մեկին սիրել իրենց: Այն ամենը, ինչ նրանք կարող են անել, այս է. Թույլ տալ իրենց լինել սիրելի:

Թող իմանան, որ լավ բան չէ իրեն ուրիշների հետ համեմատելը:

Թող սովորեն ներել` գործնականով զարգացնելով այդ ունակությունը:

Թող հիշեն, որ սիրելի մարդուն հնարավոր է վիրավորել ընդամենը մի քանի վայրկյանի ընթացքում, բայց այդ վերքերը բուժելու համար կարող են երկար տարիներ պահանջվել:

Թող հիշեն, որ հարուստը ոչ թե նա է, ով ավելի շատ ունի, այլ նա, ով ավելի քիչ կարիք ունի:

Թող իմանան, որ կան մարդիկ, որոնք նրանց շատ են սիրում, պարզապես նրանք դեռ չեն սովորել արտահայտել իրենց զգացմունքները:

Թող գիտակցեն, որ երկու մարդ կարող են նայել միևնույն բանին… բայց տարբեր ձևով տեսնել այդ բանը…

Թող իմանան, որ միմյանց ներելը դեռ բավական չէ, հարկավոր է ներել նաև ինքն իրեն:

-Շնորհակալ եմ քո ժամանակի համար,-երկչոտ ասացի ես:

-Կա՞ էլի ինչ-որ բան, որ դու կուզենայիր փոխանցել քո զավակներին:

Աստված ժպտաց և ասաց.

-Թող իմանան, որ ես այստեղ իրենց համար եմ… միշտ:

ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024