Հատուցում լինելու է

Արթուր Հայրապետյան Ապրիլ 27, 2021

Իմ աչքի առաջ միշտ ունեցել եմ ամենահզորների ու ամենաիսկական Տղամարդկանց օրինակը։ Հիմա էլ նույնն է. պարզպես մեկը նախընտրեց Երկնքից հսկել մեզ։ Այս 2 հզորներիս՝Հայերիս հայրենասիրության մասին կարող եմ անվերջ խոսել. 66 տարեկան հայրս մնաց մինչև վերջին օրը ռազմի դաշտում, եղբորս կնոջ հետ օգնեց վիրավոր զինվորներին, բայց ամբողջ ընթացքում մի անգամ հասցրեց որդուն տեսնել... Կարոտն անսահման էր միշտ ու մնաց կարոտով։ Մի օր, մի անգամ չի խոսում  Եղբորս սխրանքների մասին, միայն ուշադիր լսում է ծառայակից ընկերների պատմություններն ու լուռ արտասվում։ Եռաբլուրում այնքան մեղավոր է իրեն զգում 18, 19 տարեկանների շիրմաքարերի կողքով անցնելիս. միշտ ասում է՝ մենք գոնե ունենք շարունակություն....Հայրս միշտ իր Ուժով առանձնահատուկ օրինակ է ինձ համար՝ հայի ու ամենախիզախ հրամանատարի հոր, ով կորցրեց մեր ամենաթանկին, ամեն ինչ թողեց Ջաբրայելում, բայց մնաց ինքն իրեն հավատարիմ...

Հատուցում լինելու է։ 

Նանե Արզումանյան

Կիսվել