Հատված ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Ազգային Անվտանգության խորհրդի նիստում ելույթից, 7-8 հունվարի 1998թ.

Արթուր Հայրապետյան Հունվար 08, 2021

Լեռնային Ղարաբաղի հարցի հրատապ լուծման անհրաժեշտության դեմ բերված ոչ մի փաստարկ, իմ կարծիքով, քննադատության չի դիմանում։ Ավելին, այդ փաստարկների մեջ ես դիտում եմ հարցի էությունից շեղվելու եւ փաթեթային ու փուլային տարբերակների շուրջ ֆորմալ բանավեճ ծավալելու միտում։ Թեեւ խոստացել էի չանդրադառնալ այդ տարբերակներին, բայց, քանի որ այստեղ դրա մասին շատ խոսվեց, ստիպված եմ անել որոշ պարզաբանումներ։ Հարցն այնպես է ներկայացվում, թե իբր Հայաստանը պաշտպանում է փուլային, իսկ Ղարաբաղը՝ փաթեթային տարբերակը։ Մոռացության է տրվում այն փաստը, որ Հայաստանը (ճիշտ է՝ սկզբունքային վերապահումներով) ընդունել է փաթեթային տարբերակը, եւ Ղարաբաղն ինքն է կտրականապես մերժել այն։ Փաթեթայինը մերժվելուց հետո մեզ ներկայացվել է փուլային տարբերակը, եւ Հայաստանը (նորից սկզբունքային վերապահումներով) այն ընդունել է։ Ղարաբաղը սա նույնպես մերժել է եւ այժմ առաջարկում է կրկին վերադառնալ փաթեթային տարբերակին։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է այդ դեպքում Հայաստանը շարունակում պնդել փուլային տարբերակի վրա։ Պատասխանում եմ. Առաջին՝ մենք գտնում ենք, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծել այսօր, իսկ այսօր ուրիշ լուծում չկա, քան փուլայինը, եւ երկրորդ՝ մենք համոզված ենք, որ երկար ժամանակ, գուցե թե երբեւէ, փաթեթային տարբերակի շուրջ համաձայնություն չի կայացվելու Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ։ Փաթեթային տարբերակին վերադառնալու առաջարկն, ուստի, հետապնդում է ոչ թե հարցը լուծելու, այլ ժամանակ շահելու նպատակ։ Կարծում եք՝ դժվա՞ր բան է ժամանակ շահելը, կարծում եք՝ ես չեմ կարող 3-4 տարի, մինչեւ իմ պաշտոնավարման ժամկետի ավարտը, պահպանել ղարաբաղյան ստատուս-քվոն։ Բայց ի՞նչ է լինելու դրանից հետո, ի՞նչ անելանելի վիճակի մեջ է հայտնվելու հաջորդ Նախագահը։

Հատված ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Ազգային Անվտանգության խորհրդի նիստում ելույթից, 7-8 հունվարի 1998թ.

Կիսվել