Հաղթեց կյանքին, մեզ, այս անհավասար պատերազմը ու անմահացավ

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 28, 2020

Երբ որոշեցի պատմել մեր Ալբերտի մասին, հասկացա, որ այնքան բան կա պատմելու ու ամենը՝ միմիայն դրական:

Աբոն` Ալբերտ Արմենի Բախշյանը, ծնվ. 20.08.2001թ., տղայիս 5 անբաժան ընկերներից մեկն է ու թեեւ ազգիս վրա հասած ճակատագրին, որն ընդհատեց Ալբերտի երկրային կյանքը նոյեմբերի 8-ին, վստահ եմ, որ ինչպես իր ընտանիքի, այնպես էլ իր ընկերների համար ինքն անմահ է ու հավերժ բոլորիս հետ: Գիտեմ, որ մեր բոլոր հերոսներն էլ յուրահատուկ էին, բայց Աբոն իրոք ուրիշ էր. մեծի հետ մեծ, փոքրի հետ փոքր, անգամ ամենավայրի կենդանիները Ալբերտի հետ ընկերություն էին անում: Ու սկսվեց չարաբաստիկ պատերազմը, կյանքը կանգ առավ, ամեն ինչ արժեզրկվեց, ամենակարեւոր մի հաղորդագրությունը դարձավ «Զանգել է»-ն, մայրերս սկսեցինք ավելի մոլեռանդ աղաչել Աստծուն մեր բոլոր զավակներին պահպանել ու մեզ արժանի դարձնել նրանց հետ հաջորդ հանդիպմանը: Օրերն անտանելի երկար ու ձիգ էին, զգացողությունները՝ աննկարագրելի: Երբեք չեմ մոռանա 2020 թ. հոկտեմբերի 22-ի առավոտը: Հիվանդանոցում իմ արդեն վիրավոր որդուն էի խնամում, երբ ստացա չարաբաստիկ զանգը Ալբերտիս ծանր վիրավորվելու մասին ու ամենադաժանն այն էր, որ ինքս պետք է ասեի ծնողներին… ասացի …Ալբերտիս ծայրահեղ ծանր տեղափոխեցին Երեւան ու մեր հզոր տղեն սկսեց պայքարել: Վիրավորումից անմիջապես հետո, երբ դեռ գիտակցությունը չէր կորցրել ու հավանաբար տեսել էր, որ զրկվել է ոտքերից, միակ մտահոգությունը էլի ընկերներն էին եղել: Բժիշկները չէին հուսադրում, բայց մենք մեծ հույս ունեինք, որ Աստված հրաշք է գործելու, որ Ալբերտս հաղթելու է մահին ու հուսադրում էինք նաեւ հարազատներին, որ մի օր լսեի՝ բա ասում էիր լավ ա լինելու: Չէ, չեմ ստել, տենց էի զգում իրոք: Ալբերտս հաղթեց: Հաղթեց կյանքին, մեզ, այս անհավասար պատերազմը ու անմահացավ… Հավերժ փառք մեր հերոս, մեր ուրշ Աբոյին: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝

https://www.aravot.am/2020/12/28/1162023/

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024