Հայաստանում կհիմնվի հակակոռուպցիոն կոմիտե

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 03, 2020

Հայաստանում կհիմնվի հակակոռուպցիոն կոմիտե, որը 2021-ից իրականացնելու է կոռուպցիոն գործերով քննությունները։ Դեկտեմբերի 3-ին կառավարությունը հաստատեց համապատասխան օրենսդրական փաթեթը, որն առաջիկայում կքննարկվի խորհրդարանում։ Այս մարմինն իր մեջ ներառելու է ԱԱԾ-ի, ՊԵԿ-ի, ՀՔԾ-ի, Քնննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումները և դառնալու է կոռուպցիոն գործեր քննող միակ ու կենտրոնացված մարմինը։ Ըստ արդարադատության նախարարության՝ Հայաստանի միջազգային գործընկերները բազմիցս կարևորել են միասնական հակակոռուպցիոն մարմնի ձևավորման անհրաժեշտությունը և կենտրոնացված մարմնի ստեղծումը։ Կստեղծվեն կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ կառուցակարգեր, այդ թվում՝ Հակակոռուպցիոն կոմիտե «Այն արդեն իսկ ստեղծված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, հետագայում ստեղծվելիք հակակոռուպցիոն դատարանի և ՀՀ Գլխավոր դատախազությունում կոռուպցիոն հանցագործությունների քննության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության հետ ամբողջացնելու է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը»,- նշված է որոշման հիմնավորոմներում և բերված են օրինակներ Ուկրաինայից, Լատվիայից, Լիտվայից, Կոսովոյից, Սլովակիայից ու Սինգապուրից։ Հաջորդ տարվա բյուջեով այս մարմնի ստեղծման համար կհատկացվի 8,2 միլիարդ դրամ՝ աշխատավարձերի, շենքային պայմանների, գրասենյակային ծախսերի ու տեխնիկական հագեցվածության համար։ Հակակոռուպցիոն մարմնի նախագահը ընտրվելու է մրցութային կարգով։ Մրցութային կարգով են ընտրվելու նաև կոմիտեի ծառայողները։

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024