Հայաստանը, որպես անկախ պետական միավոր, 20 տարի հետո կարող է եւ չլինել

Արթուր Հայրապետյան Մարտ 27, 2021

Լույս է տեսել «Անկախությունը եւ ազատական բարեփոխումները» ժողովածուի երկրորդ հատորը:

 

Հայաստանը, որպես անկախ պետական միավոր, 20 տարի հետո կարող է եւ չլինել, իսկ ՀՅԴ-ն կմնա: Եվ դարձյալ կրկնեմ Լիպարիտյանի հնչեցրած հարցը՝ Հայաստանը կարո՞ղ է անկախ պետություն լինել: Կամ վերաձեւակերպենք հարցը՝ «հայ ժողովուրդն ուզո՞ւմ է անկախ պետություն ունենալ»: Դուք, իհարկե, կասեք՝ «իհարկե, բա ո՞նց, բա 1991 թվականի հանրաքվեի ժամանակ 95,5 տոկոսն ասել է «այո» անկախությանը»: Բայց նախ՝ հիմա բացառված է, որ տոկոսն այդքան բարձր լինի: Իսկ ամենակարեւորը հետեւյալն է. փորձը ցույց է տալիս, որ «կողմ» քվեարկելով, մարդիկ չգիտեն, թե ինչին են «այո» ասում, ինչ ջանքեր է դա նրանցից պահանջում, եւ ինչ պատասխանատվություն է նրանց վրա դրվում

 

https://www.aravot.am/2021/03/27/1180161/

Կիսվել