Հայ գերիների մի մասը Բաքվում կալանավորված է. Ալիևը նրանց անվանել է «ահաբեկիչներ»

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 31, 2020

Հայ գերիների մի մասը Բաքվում կալանավորված է. Ալիևը նրանց անվանել է «ահաբեկիչներ»

 Դեկտեմբերի 14-ին կատարված գերիների փոխանակության ժամանակ հայկական կողմն Ադրբեջանին էր հանձնել նաև ծանր հանցագործությունների համար բանտարկված Շահբազ Գուլիևին ու Դիլհամ Ասկերովին։

Հայկական զինված խմբավորումների անդամները, «որոնք դեռ գտնվում են ազատագրված հողերում», չեն ենթարկվում Հայաստանի քաղաքական ղեկավարությանը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարկի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։ 

Եվրոպական դատարանն Ադրբեջանից պահանջել է տեղեկություններ ևս 23 հայ գերիների վերաբերյալ «Պատերազմի ավարտից հետո նրանցից շատերը ձերբակալվել են, սակայն նրանց չի կարելի ռազմագերի համարել, նրանք ահաբեկիչներ են»,-հայտարարել է Ալիևը։ Հիշեցնենք, որ առայժմ պաշտոնական տվյալներ չկան, թե քանի հայ գերի կա Ադրբեջանում։ Հավելենք, որ դեկտեմբերի 14-ին կատարված գերիների փոխանակության ժամանակ հայկական կողմն Ադրբեջանին էր հանձնել նաև Շահբազ Գուլիևին ու Դիլհամ Ասկերովին, որոնք 2014 թվականից բանտարկված էին Արցախում՝ լրտեսության, պետական սահմանի ապօրինի հատման, ռազմամթերք կրելու, անձի առևանգման և սպանության համար։

Կիսվել