Հայտնաբերվել է եւս մեկ հայ զինծառայողի աճյուն
Արթուր Հայրապետյան
Ապրիլ 19, 2021
Հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն
Հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն
Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր իրականացված որոնումների ընթացքում, Արցախի փրկարարները հայտնաբերել և տարհանել են ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։
Զինծառայողի ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։
Այսպիսով, ռազմագործողությունների դադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներից հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1544։
Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների ծառայություն
Կիսվել