Հավերժ հերոսները ,Հովիկ Վերանյան

Աննա Անտոնյան Հունվար 21, 2021

Այնքան դժվար է նրա մասին խոսել անցյալով ,ախր նա այնքան կենսուրախ և բարի տեսակ էր ,որ նույնիսկ բառերն են անզոր դառնում նկարագրելու համար նրա էությունն ու կյանքի նկատմամբ նրա անեզր հոգին:Նա շատ երազանքներ և իր առջև դրված պլաններ ուներ և միշտ վստահ էր իր ուժերին:
Նա չէր սիրում խոսել իր սխրագործությունների մասին, բայց խոստացել էր հենց գա կպատմի....
Նա ,կարծես բոլորիս խաղաղության աղավնին լիներ :
Սիրում էր օգնել բոլորին, բարին արարել , ժպտալ ,նվիրվել անշահախնդիր :
Նա բոլորիս լույսն ու հույսն էր :
Սիրում էր ընկերներին, հարազատներին բոլորի համար ժամանակ ուներ և նվիրվում էր անխնա:Երբ քոլեջում առաջարկում են վեց ամիս հետաձգել ծառայությունը նա կտրուկ հրաժարվում է և պատրաստակամ' մեծ եռանդով սերն առ հայրենիք գնում է ծառայության:
Հովիկիս մասին կարելի է անվերջ խոսել,պատմել :
Նրա հումորները, ժպիտը որ մի կյանք  արժեր :

Հայրենիքին ծառայել է պատվով ու եղել արժանի զինվոր։ 
Պարգևատրվել  է բազմաթիվ  պատվոգրերով, մեդալներով և շքանշաններով(լավագույն մարզիկ, արիության մեդալ) :
Ծառայության անցնելուց 6 ամիս անց տեղափոխվել է ԼՂՀ ծառայությունը շարունակելու։ 
Հադրութում ընդհամենը 2 ամիս  ծառայելուց  անց սկսվել է Հայ֊ադրբեջանական պատերազմը։ 
Պատերազմի ընթացքում  եղել է ամենաթեժ գոտիներում, կռվել ու պայքարել հանուն հայրենիքի պաշտպանության։ 
Պատերազմի առաջին իսկ օրվանից առաջնագծում է պայքարել, 2 անգամ ընկել է շրջափակման մեջ և բարեհաջող դուրս եկել։ Սակայն ընտանիքի անդամներին ասել է, թե ինքը ապահով վայրում է և ոչ մի վտանգ չի հետապնդում։ 
Բնավորությամբ այդքան համեստ Հովիկը  իր քաջագործությունների և սխրանքների, ինչպես նաև դժվարությունների մասին երբևիցե չի բարձրաձայնել, կատարել է  առաքելությունը ' հպարտ ու անձնվիրաբար։ Չնայած այս բոլոր հերոսությունների`նա էլ ընկավ հերոսաբար,  հանուն հայրենիքի։

Նյութը տրամադրեց հերոսի մորաքույրը:

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024