Հիմա աչքեր չունեմ` ի՞նչ անեմ. երազանք ու նպատակ չեմ կարող ունենալ. զույգ աչքից կուրացած զինվորն անգամ հոգեբանին չի վստահում

Արթուր Հայրապետյան Հունվար 05, 2021

Հիմա աչքեր չունեմ` ի՞նչ անեմ. երազանք ու նպատակ չեմ կարող ունենալ. զույգ աչքից կուրացած զինվորն անգամ հոգեբանին չի վստահում.

Լոռու մարզի Սպիտակ համայնքի բնակիչ Ալիկ Բաղրամյանը պատերազմի ժամանակ ծանր վիրավորում է ստացել։ Այսօր նա զրկվել է տեսողությունից` զույգ աչքերը կուրացել են։ Ալիկը չի կորցնում իր հույսը։ Ասում է` ունի ձեռքեր, որոնցով կարեղ է շոշափել և զգալ, թե ինչի է հպվում։ Ալիկը և նրա ընտանիքի անդամները զրուցել են Argamblog-ի հետ։ Ալիկն անմիջապես չշփվեց թղթակցի հետ։ Նա մի փոքր ճնշվածություն էր զգում, բայց աստիճանաբար սկսեց բացվել։ Պարզվեց, որ Ալիկի հետ նաև հոգեբան է աշխատում, բայց տեսողությունից զրկված զինվորը համոզված է` նա իրեն այդքան էլ լավ չի հասկանում. «Դե ես չեմ տեսնում, ինքը` տեսնում ա»,- ասաց Ալիկը։ Խնդիրն այն է, որ Ալիկը կարող է վերականգնել գոնե մեկ աչքի տեսողությունը (քանի որ մյուս աչքն ընդհանրապես հեռացված է), սակայն դրա համար պետք են հովանավորներ` արտերկիր տանելու և բուժելու համար։ Մինչ Ալիկը խոսում էր, մայրը թաքուն արտասվում էր մի անկյունում։ Մինչ կուրանալը տղան զբաղվել է նկարչությամբ, լուցկու հատիկներից պատրաստել է նաև գեղեցիկ իրեր, եկեղեցի… Այս ամենի հետ տղան մի բան է հասկացել` առօրեական խնդիրներն անցողիկ են, բայց եթե կուրանում ես` ամեն ինչ դժվարանում է։ «Ես նկարել եմ` ունեցել եմ աչքեր` տեսողություն ու ձեռքեր։ Հիմա աչքերս չկան, միայն ձեռքերս են, ունեցել եմ հնարավորություններ ու զրկվել դրանցից»,-ասում է տղան ու մտածում, որ մարդիկ, ովքեր առանց հեռախոսի, առանց տեղ գնալու, առանց սիրուն շոր հագնելու և առօրեական այլ մանր մունր բաների չեն կարողանում ապրել, նրանց համար կուրությունը կնշանակեր մահ, իսկ ինքն արդեն դրանով ապրում է։

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024