Հիմա պարզվում է՝ բոլորը 5+2 բանաձեւով հողերը հանձնելու կողմնակից էին

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 05, 2020

Հիմա պարզվում է՝ բոլորը 5+2 բանաձեւով հողերը հանձնելու կողմնակից էին․ Փաշինյանի ուղերձի հիմնական մտքերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով, անդրադարձել նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ դեկտեմբերի 4-ին հրապարակված հարցազրույցին։ Ներկայացնում ենք ուղերձի կարևոր մտքերը։ -Երբ ինձ վրա վերցրի Արցախի պատերազմում մեր անհաջողությունների պատասխանատվությունը, մի հետաքրքիր գործընթաց է սկսվել Հայաստանում․ ով չի ալարում, շտապում է վերջին 25-30 տարվա իր և մեր բոլոր սխալների պատասխանատվությունը հրել դեպի ինձ, դեպի գործող կառավարություն։ Բանը հասել է այնտեղ, որ այն մարդը, որը ԼՂ-ն դուրս է թողել բանակցային գործընթացից եւ բանակցությունները տեղափոխել Հայաստան-Ադրբեջան հարթություն, մեզ մեղադրում է նրանում, որ ԼՂ հարցը տարածքային վեճի կոնտեքստ է ստացել մեր վարած քաղաքականության պատճառով։ Հարցը տարածքային վեճի կոնտեքստ ստացել է, երբ ՀՀ-ն սկսեց բանակցել ԼՂ-ի փոխարեն, և դա տեղի է ունեցել ավելի քան քսան տարի առաջ։ -Մեզ մեղադրում են, թե Հայաստանի դիվանագիտական ձախողումն էր պատերազմը։ Ոչ ոք հարց չի տալիս, թե Ղարաբաղի հարցում Հայաստանն այդ երբ և ինչպիսի դիվանագիտական հաջողություն է ունեցել ինստիտուցիոնալ բանակցությունների մեկնարկից ի վեր։ Դիվանագիտական հաջողությունը 1995-ի [96թ․-խմբ] ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթնաժողո՞վն էր, որտեղ Արցախյան պատերազմում մեր հաղթանակից անմիջապես հետո միջազգային հանրությունն ըստ էության ի ցույց տվեց իր մոտեցումը, որ ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ինքնավարություն պիտի լինի, և սա է լուծման բանաձևը։ Դիվանագիտական հաջողությունը 1998-ին բանակցությունների սեղանին դրված «ընդհանուր պետություն» փաթե՞թն էր, որտեղ հստակ ֆիքսվում էր յոթ տարածքներն Ադրբեջանին հանձնելու պահանջը, որը դրվում էր Հայաստանի առաջ, և այն, որ Ադրբեջանն ու Ղարաբաղը նույն պետության կազմում պիտի լինեն։ Դիվանագիտական հաջողությունը 1999-ի ԵԱՀԿ Ստամբուլյան հռչակագի՞րն էր, որտեղ ֆիքսվում էր, որ կոնֆլիկտները պետք է լուծվեն տարածքային ամբողջականության սկզբունքով, դիվանագիտական հաջողությունը Մադրիդյան սկզբունքնե՞րն էին, որոնք, ի դեպ, թմբկահարվում էին որպես դիվանագիտական հաջողություն, բայց պարզվեց խայտառակ մի բան՝ Ղարաբաղն Ադրբեջանի կազմից դուրս կարող է լինել միայն այն պարագայում, միայն եթե Ադրբեջանը համաձայնի։ Դիվանագիտական հաջողությունը 2011-ի Կազանյան բանակցություննե՞րն էին, երբ Ադրբեջանը բանակցությունների դուռը շրխկացրեց, իսկ ՀՀ ղեկավարն էստեղ-էնտեղ հարցազրույց էր տալիս ու ասում, թե մենք պատրաստ ենք Ադրբեջանի յոթ տարածքները վերադարձնել, բայց Ադրբեջանն ավելին է ուզում։ Դիվանագիտական հաջողությունը վերջին 25 տարվա մեջ ամենատարբեր միջազգային ատյաններում ընդունված բազմաթիվ փաստաթղթե՞րն էին, որտեղ հստակ ֆիքսվում էր Ադրբեջանի տարածքների օկուպացված լինելը, եւ որ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում։ Դիվանագիտական հաջողությունն ա՞յն էր, որ 2013-ից Ադրբեջանն սկսեց ռազմական էսկալացիայի փուլը, ու, ըստ էության, ոչ ոք չէր դատապարտում նրան դրա համար․ ինչո՞ւ, շատ պարզ պատճառով, որովհետեւ «երբ մտնում ես օդանավի զուգարան եւ փակում դուռը, գրվում է occupied»։ Չեք հավատա իրոք, բայց սա 2000-ականների Հայաստանի բանակցողի հրապարակային արտահայտությունից գրեթե բառացի մեջբերում է։ Էս մակարդակով դիվանագիտություն վարածներն եկել են, էսօր մեզ ասում են, որ դիվանագիտությունը ձախողել ենք։ Դիվանագիտական հաջողությունը 2016-ի ռուսական առաջարկնե՞րն էին, երբ օրակարգից, ըստ էության, ընդհանրապես հանվեց Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Բա լավ մենք վատ հարաբերություններ ենք կառուցել Ռուսաստանիհետ, ինչպես պնդում եք, դուք լավ։ Եթե այդքան լավ հարաբերություններ էիք կառուցել Ռուսաստանի հետ, այդ ինչպե՞ս ստացվեց, որ մեր ռազմավարական դաշնակցի ներկայացած առաջարկով Արցախի կարգավիճակի հարցն, ըստ էության, դուրս բերվեց օրակարգից։ Էդ ինչպես և եղավ, որ 2016-ի Ապրիլյան պատերազմի համար Ադրբեջանը չպատժվեց, որոհետև դուք գնացիք և խելոք համաձայնեցիք նրան, ինչ առաջարկվում էր, այսինքն՝ պատերազմ վարելու Ադրբեջանի իրավունքը ընդունեցիք, լեգիտիմացրիք։ Մենք ոչ թե դիվանագիտութունն ենք ձախողել, այլ վերջին 20-25 տարվա ձախողումների բեռի տակից դուրս գալու փորձերն ենք ձախողել, մենք ձեր ձախողումների հետևանքներից խուսափելու գործում ենք ձախողել։ -Մեզ մեղադրում են, որ չկարողացանք խուսափել պատերազմից, է, խուսափող էիք, 2016-ին խուսափեիք, չկարողացաք խուսափել, կարողացաք պատերազմը կանգնեցնել՝ տարածքները վերադարձնելու՝ բանավոր խոստման հիման վրա։ Իսկ ինչո՞ւ մեզ նույնը չհաջողվեց, որովհետև մեզ ասվում էր, որ քանի որ Հայաստանն արդեն մի քանի անգամ բանավոր խոստացել է, պայմանավորվել վերադարձնել ու չի վերադարձրել, հիմա միայն գրավոր կարող է լինել խոսակցությունը եւ կոնկրետ ժամկետների նշումով։ Պատերազմը հնարավոր էր կանգնեցնել միայն նոյեմբերի 9-ի նման փաստաթղթի մի փաստաթուղթ ստորագրելով, նկատի ունեմ պատերազմից առաջ կամ մեկնարկին։ -Հիմա պարզվում է՝ բոլորը 5+2 բանաձեւով հողերը հանձնելու կողմնակից էին։ Կողմանկից էիք՝ հանձնեիք, 2016-ին հանձնեիք, 2017-ին հանձնեիք, կանխեիք պատերազմը, լուծեիք հարցը, մանավանդ Ապրիլյանից հետո գիտեիք՝ ինչն ինչոց է։ -Մեզ մեղադրում են նրանում, որ Թուրքիան մտավ Ղարաբաղի հարցի մեջ...

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024