Հրանտն իր ծնողների միակ զավակն էր. Պատերազմից հետ չեկավ. Նա այսօր կդառնար 20 տարեկան

Արթուր Հայրապետյան Մարտ 30, 2021

Հրանտն իր ծնողների միակ զավակն էր: Պատերազմից հետ չեկավ: Նա այսօր կդառնար 20 տարեկան: Հարազատները, ընկերները, հարեւանները հերոսի ծննդյան օրը պիտի հավաքվեին նրանց տանը, համտեսեին մասնագիտությամբ պրոֆեսիոնալ խոհարար Հրանտի հրաշալի ուտեստները, վայելեին նրա ներկայությունը, բայց պատերազմը խաթարել է այս ամենը: Հիմա բոլորը հավաքվել են շենքի բակում ու հերոսի ծննդյան օրը մասնակցում են նրա հիշատակին կառուցված ցայտաղբյուրի բացմանը

«Մեր տան միակ լույս ու հույսը: Չունեմ էլ ոչինչ: Փակվեց իմ դուռն ու պատուհանը: Ինձ որ աստղեր էլ իջացնեն երկնքից, ինձ ոչինչ պետք չի: Ինձ պետք էր իմ միակ որդին, որ այսօր չկա: Ոչ մի բան էլ չեմ ուզում: Մենակ արդեն կուզեմ գնամ իմ երեխու մոտ»,- մեզ հետ զրույցում ասում էր Հրանտի մայրը՝ Նվարդ Չիլինգարյանը: 

 https://ww

 

Կիսվել