Հրապարակված տեսանյութում գերեվարված տղան Ալբերտ Գրիգորի Գրիգորյանն է

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 13, 2020

Ադրբեջանի կողմից երեկ հրապարակված տեսանյութում գերեվարված տղան Ալբերտ Գրիգորի Գրիգորյանն է, ծնված 2002թ.-ին՝ Էջմիածնում 13.12.2020 Ադրբեջանի կողմից երեկ հրապարակված տեսանյութում գերեվարված տղան Ալբերտ Գրիգորի Գրիգորյանն է, ծնված 2002թ.-ին՝ Էջմիածնում: Գրիգորը ծառայել է Ջեբրայիլում, այնուհետև՝ Հադրութում: Հոկտեմբերի 15-ից ընտանիքը որևէ լուր չի ունեցել որդու մասին, մինչև երեկվա հրապարակումը: Հավանական է, որ Գրիգորը գերեվարվել է ոչ թե երեկ, ինչպես նշում են լրավամիջոցները, այլ օրեր առաջ, պարզապես թշնամին նոր է հանրայնացրել նրա մասնակցությամբ տեսանյութը: Հավելենք, որ մինչ այս պահը հայկական կողմից որևէ պաշտոնական արձագանք չկա: Ընտանիքը սոցցանցի միջոցով խնդրում է բոլոր պատկան մարմիններին զբաղվելու իրենց որդու հարցով:

Կիսվել