ՀՈՒՅՍԻ-ԱՍՏՎԱԾ ԾՆԻ ԱՌՅՈՒԾԻ ԱՅՆ ՁԱԳԻՆ ,ՀԱՅՈՐԴԻ ԱՅՆ ԿՈՐՅՈՒՆԻՆ, ՈՐ ՄՌՆՉ՛Ա ԴԱՎԹԻ ՆՄԱՆ,ԵԼՆԻ՛ ՏԵՂԻՑ ՈՒ ՑԱ՛Ծ ԲԵՐԻ ՓԱՅԼԱՏԱԿՈՂ ԹՈՒՐ- ԿԵԾԱԿԻՆ

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 27, 2020

Վաստակավոր արտիստուհի,դոցենտ պրոֆեսոր Գրետա Մեջլումյան 

ՀԱՅՐԵՆԻՔԻ փրկության ուժե՛ր , իրական հայե՛ր, ե՛ս էլ ձեզ հետ միասին մի քանի անգամ մասնակցեցի ցույցերին, միացա բոլոր կոչերին, վանկարկումներին,փողոց փակելուն և ինչ՞... Հասկացա, որ այս թուրքի դեմ պայքարել իր 18-թվի մեթոդներով ,ըստ իս, ճիշտ չէ ...Մենք կորցրինք 46 կարևոր օր՝ հուսալով,թե ազգի սրտում բույն դրած ,,քաղցկեղը ,, ճանկերը կքաշի ու կհեռանա՞...Իհարկե, ոչ: Ավելին ասեմ-ժամանակն աշխատեց հօգուտ դավաճանի- սփրթնած դեմքը վերստին գտավ իր գույնն ու ցինիկ ժպիտը, կուզն ու ուսերը ուղղեց, սասանվող ,,աթոռը,, նորեն ամրապնդեց, ինքնավստահ նստեց և սկսեց նիստեր գումարել, ,,ապագայի,, պլաններ կառուցել՝ թքած ունենալով , թե դրսում ինչ փոթորիկ է,ինչ՝զայրույթի ալիք..՚ Անգամ մատը թափ տվեց անապագա հայերիս վրա, կրկին սրան ու նրան,, ասֆալտին,, ծեփեց, ՍՅՈՒՆԻՔԻ պաշտպաններին կալանավորեց, իր հանցակազմին , ոստիկաններին կաշառեց , բուռը հավաքեց....Ասես, ոչինչ էլ չի եղել... Իսկ ՀԱՅՐԵՆԻՔԻ փրկիչները ըմբոստության երթերով այսպես էլ տարին կգլորեն...ՈՒ ՉԿԱ ՈՉ ՄԻ ՎՃՌԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ: ՉԿԱ ԲԵԿՈՒՄՆԱՅԻՆ ՔԱՅԼ: ՉԿԱՆ ԿՏՐՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ: ՈՒստի, և՛ ինձ ,և՛ շատերին տիրում է ձեզնից հիասթափվելու և ձեր ուժերին չվստահելու կասկածանքը, ի ցավ մեր ազգի: Մնում է ապավինել մի ՀՈՒՅՍԻ- ԱՍՏՎԱԾ ԾՆԻ ԱՌՅՈՒԾԻ ԱՅՆ ՁԱԳԻՆ ,ՀԱՅՈՐԴԻ ԱՅՆ ԿՈՐՅՈՒՆԻՆ, ՈՐ ՄՌՆՉ՛Ա ԴԱՎԹԻ ՆՄԱՆ,ԵԼՆԻ՛ ՏԵՂԻՑ ՈՒ ՑԱ՛Ծ ԲԵՐԻ ՓԱՅԼԱՏԱԿՈՂ ԹՈՒՐ- ԿԵԾԱԿԻՆ: ԱՄԵ՛Ն:

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024