«Իմ քայլի» ամենախելացի պատգամավորը
Արթուր Հայրապետյան
Մարտ 19, 2021
«Իմ քայլի» ամենախելացի պատգամավորը
«Առաջին նախագահի այդ հայտարարությանը որևէ կերպ արձագանքելը, մանրամասնելը, մեկնաբանելը և երկար այդ մասին խոսելը համարում եմ անիմաստ»,- Factor.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը:
«ՉԻ». Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությանն անդրադարձել են «Իմ քայլի» գրեթե բոլոր ներկայացուցիչները, բայց մեծ հաշվով, որքան էլ տարօրինակ է, ամենից ազնիվ պատասխանը տվել է Դավոյանը:
Իսկապես, իրենց դեպքում արձագանքելու, մանրամասնելու կամ մեկնաբանելու իմաստ չկա: Առավել ևս՝ երկար խոսելու: Բոլոր վերոհիշյալ գործողությունների արդյունքում իրենք կորուստներ և նոր խնդիրներ են ունենում: Հովիկ Աղազարյանը, Ալեն Սիմոնյանը և մյուսները դրա վառ ապացույցն են: Իսկ Արփի Դավոյանը խելացի է. հասկանում է, որ չի հասկանում:
Երկրի առաջին նախագահը բարձրաձայնում է, որ ձեր իշխանությունը կարող է վարչական ռեսուրս օգտագործել ու կեղծել ընտրությունները: Գուցե փորձեք հակադարձե՞լ, բացատրե՞լ, թե ինչ քայլերի եք դիմելու նման դրսևորումները բացառելու համար: Բայց ոչ, դրա համար չունեք ոչ ինտելեկտ և ոչ էլ ազնվություն: 2018 թվականին չփոխեցիք Ընտրական օրենսգիրքը և ձեր իսկ գնահատմամբ խայտառակ այդ օրենքով գնացիք ընտրությունների: 3 տարի իբր ժամանակ չգտաք այն փոփոխելու համար ու կրկին պատրաստվում եք նույն օրենսգրքով մասնակցել ընտրություններին: Իսկապես չմեկնաբանեք, չխոսեք ու չմանրամասնեք:
ՉԻ
Կիսվել